Թուրքական պատվիրակությունը կայցելի Թեհրան՝ իրանական մեքենաների վառելիքի հետ կապված խնդիրները լուծելու համար

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Թուրքական պատվիրակությունը ծրագրում է շուտով այցելել Իրան՝ երկիր մուտք գործող իրանական առևտրային մեքենաների վառելիքի խնդիրը լուծելու համար, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրուզ Բաղային։

Թուրքիայի կառավարության կողմից կայացված որոշմամբ օրերս չեղարկվել էր Թուրքիա մուտք գործող իրանական առևտրային տրանսպորտային միջոցների համար վառելիքի հարկերի արտոնությունը։ 2024 թ դեկտեմբերի 29-ին ուժի մեջ մտած որոշումը ստիպում է իրանցի վարորդներին անհամեմատ ավելի վճարել վառելիքի համար։ Իրանցի բեռնատարների վարորդները, որոնք մինչ այս խնդիրներ ունեին սահմանային անցակետերում հերթերի հետ կապված, այժմ բախվում են լրացուցիչ ֆինանսական բեռի, որը կարող է խաթարել տարածաշրջանում առևտրի դինամիկան, գրում է tabnak.ir-ը:

Այս քայլը կիրառվել է ի պատասխան Իրանի «լիքը բենզաբաք» քաղաքականությանը, որը պահանջ է դնում Իրանից մեկնող օտարերկրյա բեռնատարների վարորդներին մաքսատուրք վճարել իրենց մեքենայի բաքում  առկա վառելիքի ծավալին համարժեք․ դրա նպատկը վառելիքի մաքսանենգության դեմ պայքարն է: Թեև Թուրքիան իր որոշումը հիմնավորում է որպես փոխադարձ, սակայն այն, ըստ իրանական լրատվամիջոցների, խաթարում է երկու երկրների միջև երկկողմ առևտրային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերը։

Տարիներ շարունակ իրանական բեռնատարները Թուրքիա մուտք գործելիս օգտվում էին մաքսային հարկերից ազատված լինելու արտոնությունից։ Քաղաքականության վերջին փոփոխությունը կարող է մինչև 50%-ով ավելացնել տարանցիկ ծախսերը իրանական բեռնափոխադրողների համար՝ անդրսահմանային առևտուրը դարձնելով ոչ նպատակահարմար:

Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակում է իրանական մարդատար ավտոբուսներն ազատել նմանատիպ հարկերից՝ դա հիմնավորելով զբոսաշրջության ծավալները պահպանելու  անհրաժեշտությամբ։ Իրանի ԱԳՆ խոսնակի խոսքերով, այս հարցը ոչ թե «քաղաքական է, այլ տեխնիկական»: Նա նաև ասել է, որ Իրանն ու Թուրքիան փորձում են այս հարցը լուծել բարիդրացիական ճանապարհով։

Iran Internartional-ն էլ գրում է, որ այս տնտեսական ճնշումները արտացոլում են քաղաքական բաժանումները: Թուրքիայի աջակցությունը սիրիական ընդդիմադիր խմբավորումներին և նրա աջակցությունը Բաշար ալ-Ասադին իշխանությունից հեռացնելու ջանքերին հակադրվում է Ասադի արդեն տապալված կառավարությանն աջակցելու Թեհրանի ներդրումներին: Թուրքիայի վերջին ձեռքբերումները Սիրիայի հյուսիսում արժանացել են Իրանի քննադատությանը, իսկ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մեղադրել է  հարևաններին տարածաշրջանում տարածքային նկրտումներ հետապնդելու մեջ՝ առանց անուններ նշելու:

Պարբերականը գրում է, որ այս առևտրային վեճն առանձին դեպք չէ, այլ գործողությունների ավելի լայն օրինաչափության մաս, որոնք ընկալվում են որպես թշնամական: Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը վերջերս արգելափակել է իրանական բեռնատարների տարանցումը առանցքային երթուղով՝ ավելի սահմանափակելով Իրանի մուտքը եվրոպական շուկաներ:

Սաստկացող հակասությունները խաթարել են կենսական առևտրային ուղիները և սրել տնտեսական մարտահրավերները երկու երկրների համար:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի