Մոսկվան անվտանգ ապաստան է ապահովել Ասադի համար․ ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայի նախկին նախագահին Հաագայի դատարանին հանձնելու մասին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն ապաստան է տրամադրել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին՝ վարչակարգի փլուզումից հետո նրան տեղափոխելով «ամենաապահով կերպով»։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Նա ապահով է, և դա ցույց է տալիս, որ Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես պահանջվում է նման արտակարգ իրավիճակում։ Ես պատկերացում չունեմ, թե ինչ է կատարվում նրա հետ այս պահին»,- նշել է նա։

Ռյաբկովն ասել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Սիրիայի առաջնորդին, որի ռեժիմը իրավապաշտպան կազմակերպությունների, նախկին կալանավորների կողմից մեղադրվում է քիմիական զենքով, ռումբերով հարձակումների և պատերազմական այլ հանցագործությունների, ինչպես նաև տասնյակ հազարավոր մարդկանց սպանությունների, համակարգված խոշտանգումների և բռնի անհետացման մեջ 2011 թվականի զանգվածային ապստամբությունից ի վեր:

«Ռուսաստանը Կանոնադրության մասնակից չէ, որը ստեղծել է Միջազգային քրեական դատարանը»,- ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլը կհանձնի Ասադին միջազգային դատավարության:

Ռյաբկովը նշել է, որ Ասադը «մեղադրվում է երկրների և կառավարությունների նույն խմբի կողմից, որոնք մշտապես ճնշում են իրենց ուզած ձևով ապրելու փորձերը, ինչպես դա եղավ Իրաքում, Լիբիայում և շատ այլ երկրներում», նա հավելել, թե ԱՄՆ-ը «կազմաձևում է իր արձագանքը»՝ կախված նրանից, թե ում է հետապնդում դատարանը։

Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ ով էլ հայտնվի Սիրիայում իշխանության ղեկին, լինի դա «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) զինյալ խմբավորումը, որը գլխավորել է  ապստամբ ուժերը, թե մեկ ուրիշը, Ռուսաստանը «վճռականորեն և հաստատակամորեն» հավատում է, որ Սիրիան «պետք է լինի ինքնիշխան, միասնական և ամբողջական»։

«Մենք հուսով ենք, որ այնտեղ չենք ունենա այնպիսի իրավիճակ, որը կնշանակի, որ Սիրիայի մասերը բաժանված են միմյանցից», – հավելել է նա։

ՌԴ ԱԳ փոխնախարարը նաև նշել է, որ միակ բանը, որ Ռուսաստանը կիսում է ԱՄՆ-ի հետ, Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածննդի հնարավորության վերաբերյալ մտահոգությունն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի