«Խոշտանգում, ծեծ, անպատժելիություն»․ ինչպես է ՀՀ-ն «նշում» մարդու իրավունքների պաշտպանության օրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Խոշտանգումներ, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք, հավաքների ժամանակ անհավասար ուժի գործադրում, կամայական ձերբակալություններ և կալանք․ ամիսներ առաջ ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հրապարակված զեկույցում այսպես են նկարագրվել Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունները։ Այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, ըստ ընդդիմության ներկայացուցչի, ՀՀ իշխանությունը չի կարող հայտարարել, թե քաղաքացու իրավունքները լիարժեքորեն պաշտպանված են։

Դեռևս ապրիլին ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակած զեկույցում նշել էր ՀՀ-ում անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ իրավապահների կողմից բռնությունների կամ խոշտանգումների դեպքերի զգալի աճի մասին։

«Մարդու իրավունքների զգալի խնդիրները ներառում են արժանահավատ զեկույցներ խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ կառավարության կողմից պատժի մասին, կամայական ձերբակալությունների կամ կալանավորումների, դատական իշխանության անկախության հետ կապված լուրջ խնդիրների, ինչպես նաև մանկական աշխատանքի ամենավատ ձևերի առկայության մասին»,- ասվում էր զեկույցում։

Ավելի ուշ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ավելի ծավալուն անդրադարձավ մարդու իրավունքների խախտման կոնկրետ դեպքերի, մասնավորապես, հունիսին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից կիրառած բռնություններին և հատուկ միջոցների կիրառմանը։ ԵԽԽՎ-ն ընդգծել էր՝ ՀՀ ոստիկանությունը, եթե նույնիսկ ուժ է կիրառում, պետք է այնպես գործի, որ ցուցարարներին նվազագույն վնաս հասցնի։

Վնասը նվազագույն չէր․ հունիսի 12-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ կիրառվեցին հատուկ լուսաձայնային միջոցներ, ինչի հետևանքով 100-ից ավելի քաղաքացի վիրավորում ստացավ։ Ուշագրավ է, որ բարձր ղեկավարությունը ոչ թե դատապարտեց, այլ բարձր ամբիոնից ողջունեց ոստիկանների գործողությունները։

Այդ օրվա իրադարձությունները, քաղհասարակության և ընդդիմության դիտարկմամբ, անցնող տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենակոպիտ խախտումներն էին, քանի որ տեղի ունեցածի համար որևէ մեկն այդպես էլ պատասխանատվություն չկրեց։

Դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել նաև իշխող ուժի պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին ենթադրյալ խոշտանգման ենթարկած դիմակավորված անհայտ անձինք։

ՀՀ-ում խոշտանգման դեպքերի մասին հարցը ճոխացրած համարող ՔՊ-ական պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հայտարարում է՝ իրենց թիմը քայլեր է ձեռնարկում առկա խնդիրների լուծման համար։

Իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը, մինչդեռ, շեշտում է՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում չկա գեթե մեկ ուղղություն, որտեղ  զգալի առաջընթաց գրանցված լինի։ Իրավապաշտպանը խնդիր է տեսնում նաև խոշտանգման մեղադրանքով քննությունների հետ կապված․ ըստ Խաչատրյանի՝ եթե անձը հայտնվում է մեղադրյալի աթոռին, ապա նրան առաջադրվում է ոչ բուն խոշտանգման մասին հոդվածի հատկանիշներով մեղադրանք։

Խնդիրն օրենսդրակա՞ն դաշտում է, թե՞ համակարգային փոփոխություն է անհրաժեշտ․ քաղհասարակության ներկայացուցիչը շեշտում է՝ առաջին հերթին պետք է անպատժելիությունը վերանա։

Իշխող ուժը, սակայն, միջազգային զեկույցներում իրավիճակի վատթարացման մասին արձանագրումների համատեքստում մատնանշում է 2018 թվականի իշխանափոխության արդյունքները։ Իսկ ի՞նչ կտան իշխանության կողմից իրականացվող քայլերը, կբարեփոխվե՞ն ուժային կառույցներն ու դատական համակարգը, որտեղ, ըստ միջազգային զեկույցների ամենաշատ խախտումներն են արձանագրվում, պարզ կդառնա առաջիկայում։ Մինչ այդ Հայաստանը Մարդու իրավունքների պաշտպանության օրը նշվում է միայն «բաժակաճառերի» մակարդակով։

Նշենք, Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանը շարունակում է դասվել «մասնակի ազատ» երկրների շարքին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան