Էրդողանը ծրագրում է հաջորդ ժամկետով գրավել իշխանությունը․ TIME-ի անդրադարձը

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան 20 տարի, նախ՝ որպես Թուրքիայի վարչապետ, իսկ հետո՝ որպես նախագահ, իր ճանապարհն անցել է այնպիսի ճգնաժամերի միջով, որոնք ավարտում են նույնիսկ ամենաճարտար և դիմացկուն առաջնորդների կարիերան. գնաճ, ավերիչ պատերազմ, կոռուպցիոն մեղադրանքներ, զանգվածային բողոքի ցույցեր, միջազգային դատապարտում, 2016 թվականի հեղաշրջման փորձ և այլն։ Այս մասին TIME-ում հրապարակված անդրադարձում գրում է ամերիկացի հայտնի քաղաքագետ, լրագրող Յան Բրեմերը։

Նա ընդգծում է, որ Էրդողանը միշտ խորամանկ պոպուլիստ է եղել, որը հասկանում է և՛ ճիշտ ընկերներ, և՛ ճիշտ թշնամիներ ունենալու կարևորությունը։ Համաշխարհային ասպարեզում առաջնորդի մի քանի ուժեղ օրինակներ կան, որոնք չեն տեսնում ո՛չ մշտական դաշնակիցներ, ո՛չ էլ մրցակիցներ, այլ միայն հերթական ընտրություններում հաղթելու մշտական անհրաժեշտություն: Բրեմերը նշում է, որ քանդելով Թուրքիայի անկախ պետական կառույցներից շատերը՝ բանակը, դատարանները և լրատվամիջոցները, Էրդողանը զգալի իշխանություն է կուտակել նույնիսկ այն ժամանակ, երբ նրա ժողովրդականությունը հարցականի տակ էր:

Մարտին տեղի ունեցած տեղական ընտրություններում նրա ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունից հետո Էրդողանը հետքայլ է արել՝ իր կորուստները վերանայելու համար։ Չնայած նա տարիներ շարունակ դեմոնիզացրել է փոքրամասնություն կազմող քրդերին՝ օգտակար դաշինք կազմելով ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) հետ, Էրդողանն աշխատում է հաշտություն հաստատել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող քրդական ապստամբների հետ: Նա այժմ «նորմալացման» բանակցություններ է վարում ձախ կենտրոնամետ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի հետ:

Ըստ հրապարակման՝ Էրդողանը համագործակցել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ամրապնդելու իր տնտեսապես արժեքավոր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:

«Էրդողանը, սակայն, գործնական խնդիր ունի՝ Թուրքիայի սահմանադրությունը նախագահներին թույլ է տալիս ընդամենը երկու ժամկետ պաշտոնավարել։ Նա լուծում գտնելու համար ժամանակի շքեղություն ունի, քանի որ Թուրքիայի հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2028 թվականի մայիսին։ Այս ամսաթվից հետո նա երկու տարբերակ ունի՝ փորձելու պահպանել իշխանությունը: Առաջինը խորհրդարանին մղելն է արտահերթ ընտրություններ անցկացնել՝ թույլ տալով նրան կրկին առաջադրվել մինչև իր ներկայիս ժամկետի ավարտը: Երկրորդը երկրի Սահմանադրությունը փոխելն է։ Էրդողանը նախընտրում է վերաշարադրել Սահմանադրություն։ Դա այն մոտեցումն է, որը նա արդեն որդեգրել է 2017 թվականին, երբ  անցկացրեց հաջող հանրաքվե, որը Թուրքիան խորհրդարանական համակարգից վերածեց նախագահական հանրապետության՝ ամրապնդելով նրա իշխանությունը»,- ընդգծում է հոդվածագիրը՝ նշելով, որ Էրդողանն այս փոփոխությունը կվաճառի ընտրողներին՝ որպես անհանգիստ անցյալից մաքուր ընդմիջում, որը թույլ կտա նրան շարունակել առաջնորդել Թուրքիայի Հանրապետությունը դեպի իր երկրորդ դարը:

Էրդողանը նաև հույս ունի, որ կհեշտացնի երրորդ ժամկետի հաղթանակը՝ թույլ տալով թեկնածուին ընտրվել առանց ձայների մեծամասնության երկրորդ փուլի դեպքում:

Բրեմերը նշում է, սակայն, որ այստեղ Էրդողանը բախվում է խոչընդոտի․ MHP-ի հետ նրա դաշինքը չի ապահովում սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ խորհրդարանական մանդատներ:

«Ահա թե ինչու, չնայած CHP-ն ընդդիմանում է Էրդողանի՝ նոր գործընկերության կոչին, նա կրկին դիմում է քրդերին, որոնք աջակցում էին նրան իր կարիերայի սկզբում խաղաղարարի դերի առաջարկով: Քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) աջակցությունը կարող է նրան բավարար ձայներ տալ հանրաքվեի համար: Չկա երաշխիք, որ այս ծրագիրը կարող է աշխատել: Գործարք կնքելով Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ՝ չի ավարտվի քրդերի 40-ամյա ապստամբությունը»,- նշում է հոդվածագիրը՝ եզրափակելով, որ ինչ ռազմավարություն էլ ընտրի Էրդողանը, թուրքական քաղաքականության մեջ մնում է մեկ հաստատուն՝ երբեք խաղադրույք չանել երկրի քաղաքական տակտիկայի վարպետի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի