Մինչ ՌԴ-ն և Ադրբեջանը դժգոհում են ԵՄ ներկայությունից, Իրանը դա ընդունում է․ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի և Հայաստանի միջև սահմանը՝ 30 մղոն երկարությամբ գոտի, գլխապտույտ աշխարհաքաղաքական տեղաշարժի առանցքային կետ է: Կովկասում, որտեղ Եվրոպան հանդիպում է Ասիային, Ռուսաստանը և Իրանն ավելի ու ավելի շատ են դիտվում որպես մրցակիցներ, մինչդեռ արևմտյան երկրները զարմանալիորեն ընդհանուր եզր են գտնում Թեհրանի հետ։ Այս մասին ասվում է The New York News-ի հոդվածում։

Նշվում է, որ Ռուսաստանի ներքին հետախուզական գործակալությունը պարեկություն է իրականացնում գետի վրա՝ տեսախցիկների, դիտաշտարակների և երեք շարք փշալարերով ցանկապատների կողքին։ Սակայն մինչև հունվար ռուս սպաները կսկսեն հեռանալ։

Ըստ հրապարակման՝ շահերի և ազդեցությունների այս բարդ, բազմակողմանի հանգույցը մարտահրավեր է նետում արևմտյան ավանդական իմաստությանը դաշինքների վերաբերյալ և կարող է կրկին խարխլվել ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վերընտրմամբ:

Լրատվամիջոցը նշում է, որ անցյալ շաբաթ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հարցազրույցում ընդունել է Ռուսաստանի և Իրանի տարբեր շահերը տարածաշրջանում, այլ ոչ թե «ռազմավարական գործընկերությունը», որը նրանք հաճախ դավանում են՝ միավորվելով Միացյալ Նահանգների դեմ:

«Մենք դաշնակիցներ չենք: Մենք ունենք որոշ տարաձայնություններ և ունենք որոշակի փոխադարձ շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք»,- ասել է դեսպանը։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Հայաստանը՝ քրիստոնեական ժողովրդավարությունը, գտնվում է Ռուսաստան-Իրան մրցակցության կենտրոնում, ինչպես նաև անհանգստացած է իր ոխերիմ թշնամու՝ Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման հեռանկարով։ Վերջին տարում Հայաստանը նայում էր Իրանին՝ իր հարավային հարևանին, որպես իր ինքնիշխանության հիմնական երաշխավորի, մինչդեռ Ադրբեջանը, որը մեծամասնությամբ մահմեդական, աշխարհիկ ինքնավարություն է, խորացնում է ռազմական կապերը Իրանի  թշնամի Իսրայելի հետ:

The New York News-ը նշում է, որ Ռուսաստանը պայքարում է՝ զսպելու Իրանի ընդլայնվող ազդեցությունը Հայաստանում, որը գտնվում է առևտրային ճանապարհների խաչմերուկում, այն Մոսկվային անհրաժեշտ է արևմտյան ներմուծումները փոխարինելու համար:

Իրավիճակը բարդացնում է այն փաստը, որ ներկայում Իրանի հետ հակամարտող արևմտյան որոշ երկրներ կարծում են, որ Կովկասում իրենց շահերը՝ կանխել պատերազմը և նվազեցնել ռուսական ազդեցությունը, համընկնում են Թեհրանի շահերի հետ։

Մարկուս Ռիտերը, որը գլխավորում է Հայաստանի սահմաններին հսկող Եվրոպական միության առաքելությունը, ասել է, որ իրանցիներն «այստեղ՝ տարածաշրջանում, հայերի լավագույն բարեկամներն են»։

«Մինչ Ռուսաստանն  ու Ադրբեջանը դժգոհ են եվրոպական ներկայությունից, Իրանը, կարծես, ընդունում է այն։ Այստեղ շատ բարդ է»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի