Ինչ է փոխվել Սոթքում․ սահմանամերձ բնակավայրը՝ հրետակոծությունից երկու տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում կարմիր տանիքներով տները դարձել են նոր իրականության խորհրդանիշ: 2022-ին Սոթքում ադրբեջանական հրետակոծության հետևանքով շուրջ 148 տուն էր վնասվել, 8-ը՝ հիմնովին փլուզվել։

Ռիմա Աղաջանյանը լավ է հիշում այդ սարսափելի գիշերը․ պատմում է՝ միանգամից սկսեցին հրետակոծել, ինքն ու ամուսինը 4 երեխաների հետ դուրս եկան Սոթքից։ Մեկ շաբաթ անց վերադարձան։ Այսօր Ռիման վստահեցնում է՝ Սոթքում համեմատաբար հանգիստ է, երբեմն-երբեմն լսվող կրակոցներն էլ իրենց համար արդեն սովորական են դարձել։

Ռիմա Աղաջանյանի ամուսինը պայմանագրային զինծառայող է, ինքն էլ հողագործությամբ է զբաղվում վարձակալած հողամասում։

Ի՞նչ խնդիրներ կան այսօր Սոթքում․ թեև Վարդենիսի համայնքապետի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը պնդում է, որ Սոթքում խմելու ջրի խնդիր չկա, Ռիմայի խոսքով՝ գլխավորը հենց այդ խնդիրն է։

Այդուհանդերձ, Ռիման և ամուսինը պատրաստվում են Սոթքում տուն գնել՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում մինչև 16 միլիոն դրամ արժողությամբ բնակելի տուն կառուցելու պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Այդպիսի մի քանի տուն արդեն իսկ կառուցվել է, որոշներն էլ շինարարության փուլում են։ Մեզ հանդիպած շինարարները բոլորը Հնդկաստանի քաղաքացիներ էին։

Ինչո՞ւ տեղացիները չեն աշխատում շինարարության վրա․ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը չունի հարցի պատասխանը, միևնույն ժամանակ, ընդգծում է, որ մարզն աշխատուժի պակաս ունի։

Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը նշում է, որ գյուղում աշխատատեղեր հիմնականում ապահովում են զորամասը և ոսկու հանքավայրը: Բայց աշխատակիցների թիվը զգալիորեն կրճատվել է, քանի որ 2020 թվականի պատերազմից հետո հանքավայրի մի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, մյուս մասն անընդհատ թիրախավորվում էր։ Այժմ հանքավայրը աշխատում է միայն ստորգետնյա շահագործման եղանակով։

Չնայած Սոթքն ադրբեջանական ուժերի մշտական դիտարկման տակ է, գյուղացիներն իրենց աշխատանքները չեն դադարեցնում։ Բայց մոտ 70 տոկոսով կրճատվել է անասնապահության ծավալը, իսկ հողագործության ծավալը գրեթե նույնն է մնացել։ Հիմա անասնապահությամբ զբաղվող բնակիչները ստիպված անցել են հողագործության, քանի որ աշխատանքի այլընտրանք չունեն։

Սոթքի վարչական ղեկավարը վստահեցնում է՝ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մեծ չէ՝ 3-4 ընտանիք, որոնք ձմռանը վերադառնում են։ 44-օրյա պատերազմից հետո, ըստ Սևակ Խաչատրյանի, Սոթքից հեռացել է 100 բնակիչ․ այս պահին գյուղն ունի 920 բնակիչ։

2023 թվականի Արցախի բռնի հայաթափումից հետո Սոթքում բնակություն հաստատած արցախցի ընտանիքներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան