Ալիևի օգնականը հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի կնքման տեմպը կախված է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցում արագությունից

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

Նավթային պետությունը COP29-ի ընդունման համար ոչ պիտանի անվանելը կեղծավորություն է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի նամակում, որը հրապարակվել է Financial Times-ում։

Նշենք, որ վերջին օրերին Հաջիևը տարբեր հրապարակումներով, սակայն նույնաբովանդակ ադրբեջանական քարոզչական թեզերով արձագանքում է COP29-ը Բաքվում անցկացնելու վերաբերյալ միջազգային կազմակերպությունների մտագոհություններին ու քննադատություններին։

«Նավթային երկրները ոչ պիտանի  հյուրընկալողներ պիտակավորելը կեղծավորների խաղն է: Երբ հաջորդ ամիս Ադրբեջանը հյուրընկալի COP29-ը, դա կլինի 28-րդ անգամ, երբ կլիմայական գագաթնաժողովը կհյուրընկալի նավթ և գազ արդյունահանող երկիրը: Բոլոր ընդունող կողմերը՝ բացի Շվեյցարիայից, մասնակցել են նավթային արդյունաբերությանը։ Ադրբեջանը երբեք չէր պատկերացնում, որ այս տարի կհյուրընկալի միջոցառումը։ Մենք ակնկալում էինք, որ մեր դիմումին վետո կդրվի հարևան Հայաստանի կողմից։ Սակայն անցած դեկտեմբերին Հայաստանն աննախադեպ գործարք կնքեց և համաձայնեց աջակցել Ադրբեջանին՝ խաղաղության բանակցությունների շրջանակում»,- նշել է Հաջիևը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին՝ Հաջիևն ասել է, որ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, ակտիվորեն աշխատում են սահմանների սահմանազատման հանձնաժողովները։

«Շատերը կցանկանային տեսնել պաշտոնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև COP-ի մեկնարկը, բայց դա կողմերը պետք է համաձայնության գան բանակցությունների սենյակում: Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է ռևանշիստական ​​պահանջներ Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Խաղաղության համաձայնագրի կնքման տեմպը մեծապես կախված է նրանից, թե որքան արագ Հայաստանը կարող է առաջ շարժվել այս հարցում։ Քննադատները, որոնք սա անվանում են ձգձգում, պետք է հարցնեն՝ արդյո՞ք իրենք խաղաղության պայմանագիր կստորագրեն, քանի դեռ իրենց նախկին հակառակորդը հավակնում է իրենց տարածքին»,- հայտարարել է Ալիևի օգնականը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի