Հայաստանի Հանրապետությունը կունենա ժողովրդագրության  ռազմավարություն 2024-2040 թթ․ համար

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում․ տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից։

Ռազմավարությամբ սահմանվում են առաջիկա տարիների ժողովրդագրական զարգացման գերակայությունները և դրանց հասնելու արդյունավետ ճանապարհը, որոնք բխում են ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից։

Ըստ այդմ, փաստաթուղթն ուղղված է Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և միտված նպաստելու մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանը, տնտեսական կայուն և ներառական աճին:

Ռազմավարությամբ սահմանված թիրախային ծրագրերն ու միջոցառումները նախատեսվում է իրականացնել  հետևյալ ուղղություններով՝

․ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը։ Այս ուղղությամբ նախատեսվող աշխատանքները միտված են ստեղծել այնպիսի միջավայր, որը նպաստում է ընտանիքի բարեկեցությանը և որտեղ յուրաքանչյուր նորածնի  աշխարհ գալը նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը։ Նախատեսվում է ներդնել նաև երեխայի նպատակային պլանավորմանն աջակցող խթաններ, ստեղծել մայրերի առողջության պահպանման բարելավված ծառայություններ՝ ստեղծելով կրթական և աշխատանքային ճկուն հնարավորություններ հղիության ու հետծննդաբերական շրջանում։

․ մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում`  մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը։ Այս ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում  նախատեսվում է ապահովել բնակչության զանգվածային սպորտային մասնակցությունը, խթանել  ակտիվ կյանքն ու սպորտը։ Միջոցառումները կներառեն նաև կրթական ծրագրերի աջակցություն, որը հնարավորություն կտա մարդկանց կայացնել իրենց առողջության և բարեկեցության վերաբերյալ իրազեկ որոշումներ:

․ ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ։ Այս ուղղությամբ աշխատանքը կներառի բարելավված կանխարգելիչ առողջապահական ծառայություններ, որոնք հասցեագրում են համապատասխան մարտահրավերներն ու ռիսկերը՝ ապահովելով կրթության և վերապատրաստման հնարավորություններ ավագ սերնդի ներկայացուցիչների համար:

․ էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում: Այս ուղղությամբ նախատեսվող աշխատանքները ներառում են՝ Միգրացիայի վերաբերյալ տվյալների հավաքագրման բարեփոխում, ՀՀ սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԵԿՏ) հետ համակցման բարելավում, ներքին միգրացիային հետևելու, ինչպես նաև դրա հոսքերը հավասարակշռելու մեխանիզմների ներդրում և այլն։

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ․ գործընթացում ներգրավված են եղել համաշխարհային և առաջատար փորձագետներ, այդ թվում՝ Վիտգենշտայնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնից և Պրահայի Չարլզի համալսարանից: