Հարիսը Զելենսկիին առաջարկել է իրեն իրավահաջորդ ընտրել մահվան կամ գերության դեպքում․ WP

Լուրեր

09.10.2024 | 23:56
ՔՊ-ում երկու հոգի է կողմ քվեարկել Արփի Դավոյանի նախարար դառնալուն․ նրա թեկնածությունը չի հաստատվել
09.10.2024 | 23:36
Անվտանգության բեռը դնում ենք միայն զինվորների ուսերին, բայց անվտանգությունը միայն դա չէ․ Փաշինյան
09.10.2024 | 23:32
ՀՀ քրեակատարողական հիմնարկների կադրերը կվերապատրաստվեն ԱՊՀ-ում․ համաձայնագիր է ստորագրվում
09.10.2024 | 23:16
Բաքուն դաժան հարձակում է իրականացնում կառավարության քննադատների նկատմամբ․ HRW-ի և Freedom Now-ի զեկույցը Ադրբեջանի վերաբերյալ
09.10.2024 | 22:59
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությանը սոցիալական որոշ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ
09.10.2024 | 22:44
Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի
09.10.2024 | 22:29
Ադրբեջանական ընդդիմադրիր կուսակցությունը Նարիշկինին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ
09.10.2024 | 22:14
Սահարայում հորդառատ անձրևներ են տեղացել. անապատի որոշ հատվածներ անցել են ջրի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2024 | 22:00
Վտանգավո՛ր է՝ Կրեմլը կիրառեց «Զանգեզուրի միջանցք» տերմինը․ Ադրբեջանի կեղծ նարատիվն է կրկնում. Առնոլդ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2024 | 21:46
Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարման համար ՌԴ-ի և Ադրբեջանի միջև փոխանակում չի քննարկվում․ Նովակ
09.10.2024 | 21:29
ԵԽԽՎ նախագահը խոստանում է չլռել Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների մասին
09.10.2024 | 21:15
Ադրբեջանի հարձակման պահին ռուսները հրաժարվել են ՀՀ ՀՕՊ-ը միացնել․ ՊՆ-ի հրամանը չի կատարել ռուս հրամանատարը․ Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2024 | 20:59
Սպասարկման միջազգային ստանդարտներ և ձևավորված մշակույթ․ մեկշաբաթյա դասընթաց՝ Ամերիաբանկի աշխատակիցների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2024 | 20:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2024 | 20:38
ԱՄՆ-ի հասցեին մեղադրանքների ֆոնին Ալիևն ընդունել է Ջո Բայդենի խորհրդականին
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է մշակել «հաջորդության ծրագիր» այն դեպքում, եթե նա «գերեվարվի կամ սպանվի»։ Այս մասին ասվում է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, լրագրող Բոբ Վուդվորդի «Պատերազմ» նոր գրքում, որից հատվածներ հրապարակել է The Washington Post-ը։

Ըստ Վուդվորթի՝ Հարիսը Զելենսկիի հետ այս թեմայի շուրջ զրույց է ունեցել 2022 թվականի փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում։ Միաժամանակ, ըստ լրագրողի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար հեշտ չէր հավատալ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոշի ներխուժել Ուկրաինա։

Երբ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը Բայդենին ներկայացրել է ամերիկյան հետախուզության տվյալները մոտալուտ ագրեսիայի մասին, ԱՄՆ նախագահը դա անվանել է «խելագարություն»:

«Աստված իմ, հիմա ես պետք է գործ ունենամ Ռուսաստանի հետ, որը կլանում է Ուկրաինան»,- ըստ լրագրողի՝ ասել է Բայդենը։

Մինչ այդ, Time ամսագիրը գրել էր, որ Հարիսն Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց մեկ շաբաթ առաջ հրաժարվել է զենք փոխանցել Զելենսկիին և կանխարգելիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Ըստ պարբերականի՝ քաղաքական գործիչների հանդիպումը Մյունխենի համաժողովում երանգ է հաղորդել նրանց հետագա հարաբերություններին, որոնք «երբեք առանձնապես ջերմ չեն եղել»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի