Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի Կրթության նախարարությունը շրջաբերական է հրապարակել հարյուրամյակի կրթության մոդելի վերաբերյալ, որն իրականացվելու է նախադպրոցական, տարրական դպրոցի 1-ին, միջնակարգ դպրոցի 5-րդ, ավագ դպրոցի նախապատրաստական ​​և 9-րդ դասարանների մակարդակներում 2024-2025 ուստարում։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախատեսվում է Միջին Ասիա տերմինը փոխարինել Թուրքիստանով։

Բացի այդ, «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը:

«Յուրաքանչյուր հայեցակարգ ունի իր խորհուրդը, որը կարևոր խնդիր է ապագա սերունդների միտքը թուրքական գիտակցությամբ, ազգային գիտակցությամբ և հայրենասիրությամբ բարձրացնելու և մեր պատմությանը հղումներ անելու համար»,- ասել է պատմաբան Ռամին Սադըքը՝ մեկնաբանելով այս փոփոխությունը։

Պրոֆեսոր Ահմեթ Թասագիլն էլ ասել է, որ «ռուսական ներխուժման արդյունքում Թուրքիստանի փոխարեն սկսել է օգտագործվել Կենտրոնական Ասիա (Միջին Ասիա) հասկացությունը, իսկ ահա Թուրքիստան բառը, որը նշանակում է թուրքերի երկիր, սկսել է գործածվել պատմության ամենավաղ ժամանակներից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի