ԵԽԽՎ նախագահը խոստանում է չլռել Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների մասին

Լուրեր

18.07.2026 | 22:57
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վայրում դի է հայտնաբերվել
18.07.2026 | 20:02
Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը
18.07.2026 | 19:52
6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
Բոլորը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը հայտարարել է, որ առաջընթաց չի գրանցվել Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարում, մասնավորապես, կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) առանցքային որոշումների և քուրդ քաղաքական գործիչների նկատմամբ վերաբերմունքի հետ, գրում է TR724-ը, որին վկայակոչում է Stockholm Center for Freedom-ը։

Ստրասբուրգում աշնանային նստաշրջանին հաջորդած մամուլի ճեպազրույցի ժամանակ ԵԽԽՎ նախագահը պատասխանել է TR724-ի թղթակից Էնսար Նուրի հարցին Թուրքիայի կողմից ՄԻԵԴ-ի որոշումների շարունակական չկատարման և ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումների մասին։

Նշենք, որ Թուրքիան հրաժարվում է կատարել ՄԻԵԴ-ի կարևոր որոշումները, մասնավորապես, բանտարկված բարերար Օսման Քավալայի, քուրդ առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի և նախկին ուսուցիչ Յուքսել Յալչընկայայի գործերով։ Քավալան և Դեմիրթաշը տարիներ շարունակ բանտարկված են քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներով, դարձել են թուրքական կառավարության աճող ավտորիտարիզմի և դատական ​​անկախության անտեսման խորհրդանիշները: Երկու դեպքում էլ ՄԻԵԴ-ը որոշել էր, որ Թուրքիայի գործողությունները խախտում են արդար դատավարության և խոսքի ազատության նրանց իրավունքները։

Չնայած Թուրքիայի հետ այս հարցերում շփվելու՝ Խորհրդի ջանքերին՝ Ռուսոպուլոսը խոստովանել է, որ իրենց չի հաջողվել հասնել ցանկալի արդյունքների՝ այդ անձանց ազատ արձակման կամ ՄԻԵԴ-ի վճիռների կատարման համար:

Նստաշրջանի ընթացքում բարձրացված մեկ այլ առանցքային հարց է եղել քուրդ քաղաքապետերի հեռացումն ու ազատազրկումը Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությունից (HDP), որը ներկայում կոչվում է Ժողովուրդների դեմոկրատական ​​և հավասարություն կուսակցություն (DEM)։

ԵԽԽՎ նախագահն ընդունել է իրավիճակի լրջությունը՝ հայտարարելով, որ քուրդ քաղաքապետերի հեռացումն ու կալանավորումը քաջ հայտնի են Խորհրդին։ Նա նշել է, որ ԵԽ-ն և ՄԻԵԴ-ը հաստատակամ են կանգնել իրենց որոշումներում այս բարձր մակարդակի գործերով։

«Մենք պետք է ճնշում գործադրենք իշխանության վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններն ի վիճակի չեն իրականացնելու այս դատական ​​որոշումները։

ԵԽԽՎ նախագահը վստահեցրել է, որ Խորհուրդը չի անտեսում այս խախտումները և կշարունակի բարձրացնել այդ հարցերը, սակայն խոստովանել է, որ «լուռ դիվանագիտությունը» մինչ այժմ արդյունավետ չի եղել շոշափելի արդյունքների հասնելու համար։

Թեև Եվրոպայի խորհուրդը փորձել է երկխոսություն պահպանել թուրքական կառավարության հետ՝ փորձելով խուսափել հարաբերությունների ամբողջական խզումից, այս ռազմավարությունը դեռևս զգալի առաջընթաց չի գրանցել։

Ավելի կոշտ միջոցներ ձեռնարկելու՝ Խորհրդի դժկամությունը, ինչպիսին է Թուրքիայի անդամակցության կասեցումը, կապված է այն մտավախությունների հետ, որ դա կարող է խզել Թուրքիայի կապերը եվրոպական կառույցների, այդ թվում՝ ՄԻԵԴ-ի հետ: Նման քայլը, ամենայն հավանականությամբ, կթողնի Թուրքիայի քաղաքացիներին առանց դատարան դիմելու հնարավորության, ինչը նրանց ավելի կմեկուսացնի մարդու իրավունքների եվրոպական պաշտպանությունից:

Չնայած այս մարտահրավերներին՝ Ռուսոպուլոսը վստահեցրել է, որ Խորհուրդը հավատարիմ է մնում Թուրքիայի կառավարության վրա ճնշում գործադրելու հարցում՝ ՄԻԵԴ-ի վճիռներն իրականացնելու և մարդու իրավունքների համատարած խախտումների դեմ պայքարելու համար:

ԵԽԽՎ նախագահն ասել է, որ Թուրքիայի ընդդիմության առաջնորդները պարբերաբար մասնակցում են խորհրդի նիստերին՝ քննարկելու մարդու իրավունքների շարունակվող խախտումները և առանցքային որոշումների առաջընթացի բացակայությունը։ Նա անդրադարձել է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի և Ժողովուրդների դեմոկրատական ​​և հավասարություն կուսակցության (DEM) ներկայացուցիչների հետ վերջին հանդիպումներին, որտեղ նրանք կիսել են իրենց մտահոգությունները Թուրքիայում վատթարացող իրավիճակի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի