ԱՄՆ-ի հասցեին մեղադրանքների ֆոնին Ալիևն ընդունել է Ջո Բայդենի խորհրդականին

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է այցով Բաքվում գտնվող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ կլիմայի միջազգային քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստային, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը գոհունակությամբ նշել է, որ Ջոն Պոդեստան լավ հարաբերություններ է հաստատել ադրբեջանական կողմի հետ։ Անդրադառնալով COP29-ի կարևորությանը՝ նա հույս է հայտնել, որ այս միջոցառումը լավ արդյունքներ կբերի։

Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրել այն բարձր մակարդակով կազմակերպելու և մասնակից երկրների միջև կոնսենսուսի հասնելու համար՝ չնայած այս համաժողովի անցկացման համար մեկ տարուց պակաս նախապատրաստական ​​աշխատանքին։ Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ լավ համագործակցություն կա Ադրբեջանի և ԱՄՆ-ի COP պատվիրակությունների միջև։

Պոդեստան ասել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին։

Ալիևն էլ նշել է, թե «Բաքուն 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի և դրա հիմքում ընկած հինգ հիմնարար սկզբունքների նախաձեռնողն է, և որ աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին»։

Հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ օրերս Ալիևը իր մտահոգությունն էր հայտնել, որ ԱՄՆ շուրջ 60 կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու հայ գերիներին ու բոլոր քաղբանտարկյալներին։ Նա ԱՄՆ-ի հասցեին տարբեր մեղադրանքներ էր հնչեցրել, իսկ նախօրեին Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում կրկնել էր իր դժգոհությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի