Բաքուն դաժան հարձակում է իրականացնում կառավարության քննադատների նկատմամբ․ HRW-ի և Freedom Now-ի զեկույցը Ադրբեջանի վերաբերյալ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch և Freedom Now կազմակերպությունները 74 էջանոց համատեղ զեկույց են հրապարակել, որում COP29 համաժողովից առաջ անդրադարձել են Ադրբեջանում կառավարության քննադատների նկատմամբ բռնաճնշումներին և կոչ արել ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Նշվում է, որ Ադրբեջանը դաժան հարձակում է իրականացնում կառավարության քննադատների, անկախ խմբերի և լրատվամիջոցների  նկատմամբ։

«Մենք փորձում ենք անտեսանելի մնալ, Ադրբեջանը մեծացնում է քննադատների ու քաղհասարակության բռնաճնշումները» վերտառությամբ 74 էջանոց զեկույցը ներկայացնում է քաղաքացիական հասարակությունը ոչնչացնելու և նրա քննադատներին լռեցնելու՝ կառավարության համաձայնեցված ջանքերը: Իշխանությունները տասնյակ մարդկանց են ձերբակալել քաղաքական դրդապատճառներով, կեղծ քրեական մեղադրանքներով։

Նշվում է, որ իշխանությունները նաև կամայականորեն կիրառում են ռեպրեսիվ օրենքներ, որոնք անկախ խմբերին և լրատվամիջոցներին մղում են օրենքի լուսանցք՝ բարձրացնելով նրանց խոցելիությունը պատասխան քրեական հետապնդման նկատմամբ: Խմբերը փաստագրել են քրեական հետապնդման, կալանավորման և ոտնձգությունների 33 նշանավոր դեպք:

Նրանք պարզել են, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր չարաշահել են ոչ կառավարական կազմակերպություններին (ՀԿ-ներին) կարգավորող օրենքները՝ մերժելու որոշ խմբերի գրանցումը և ֆինանսավորումը, քրեական պատասխանատվության ենթարկելով նրանց հետ կապված մարդկանց:

«Քաղաքացիական ազատությունների նկատմամբ Ադրբեջանի կառավարության արհամարհանքը վերացման ճանապարհի վրա է դնում անկախ խմբերին և քննադատական ​​լրատվամիջոցներին։ Սա այն պատկերը չէ, որը կառավարությունը պետք է ցուցադրի COP29-ի նախօրեին: Կառավարության համար դեռ ուշ չէ բարելավել իր հեղինակությունը՝ ազատելով բանտարկված քննադատներին և անհապաղ վերջ դնելով քաղաքացիական հասարակության դեմ կեղծ մեղադրանքների կիրառմանը, սակայն նա պետք է գործի հիմա»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի  տնօրենի տեղակալ  Գիորգի Գոգիան:

Նշվում է, որ Human Rights Watch-ը և Freedom Now-ն հարցազրույց են անցկացրել ավելի քան 40 ադրբեջանցի փաստաբանների, ձերբակալվածների հարազատների, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների անձնակազմի ու ղեկավարների հետ: Նրանք վերանայել են Ադրբեջանում հասարակական կազմակերպություններին վերաբերող կանոններն ու կանոնակարգերը, կոնկրետ քրեական գործերին առնչվող իրավական փաստաթղթերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները և այլ փաստաթղթեր:

Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի իշխանություններն ագրեսիվ կերպով թիրախավորել են Ադրբեջանում մնացած անկախ առցանց լրատվական հարթակներից երեքը, այդ թվում՝ Abzas Media-ն և Toplum TV-ն։ Նրանք ձերբակալել և քրեական պատասխանատվության են ենթարկել այս 3 հարթակների մեդիա մասնագետներից առնվազն 12-ին և մի քանի այլ փոխկապակցված անձանց: Ձերբակալվածների թվում է վետերան իրավապաշտպան Անար Մամեդլին։ 2023 թվականի հուլիսին էլ իշխանությունները ձերբակալել են հայտնի տնտեսագետ և հակակոռուպցիոն ակտիվիստ Գուբադ Իբադօղլուին, որը, ի թիվս այլ բաների, մասնագիտացած է նավթի և գազի ոլորտում եկամուտների թափանցիկության ոլորտում:

Խմբերը պարզել են, որ Արդարադատության նախարարությունն ընտրողաբար է կիրառում օրենքները կամ ընդհանրապես անտեսում է դրանք՝ որոշ խմբերի գրանցումից զրկելու համար՝ սահմանափակելով ֆինանսավորում ստանալու կամ օրինական գործելու նրանց հնարավորությունը: Թեև որոշ խմբեր և լրատվամիջոցներ ստիպված են եղել փակվել, մյուսները կարող են շարունակել իրենց օրինական աշխատանքը միայն օրենքի սահմաններում գործելով՝ անձնական մեծ ռիսկի պայմաններում:

Զեկույցում փաստագրված 33 դեպքերից 20-ում անձանց մեղադրանք է առաջադրվել երկիր մաքսանենգ ճանապարհով գումար տեղափոխելու համար:

Համաձայն միջազգային իրավունքի՝ Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է պաշտպանել խոսքի, հավաքների և միավորումների ազատության իրավունքները:

Կազմակերպություններն ընդգծում են, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է նաև անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր նրանց, որոնք գտնվում են ճաղերի հետևում քաղաքական դրդապատճառներով։

«COP29-ին ընդառաջ անդամ պետությունները և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը պետք է Ադրբեջանի իշխանություններին ընդգծեն ծաղկող և անկախ քաղաքացիական հասարակության կարևորությունը կլիմայական հավակնոտ գործողությունների իրականացման գործում: Նրանք պետք է ընդգծեն, որ բոլոր անհատներն ու խմբերը պետք է ազատ լինեն կլիմայական գործողություններ իրականացնելու կոչ անելու համար՝ համաժողովից առաջ, ընթացքում և հետո դրանք մանրամասն ուսումնասիրելու համար»,- ասվում է զեկույցում։

«Անարդար կալանքը և հասարակական կազմակերպությունների համար սահմանափակող կանոնները համատեղելով՝ Ադրբեջանի կառավարությունը փորձում է վերացնել քաղաքացիական հասարակությունը։ COP29-ին ընդառաջ այս կրիտիկական պահին պետությունները և ՄԱԿ-ի պաշտոնյաները պետք է շտապ կոչ անեն Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել կամայականորեն ձերբակալված ակտիվիստներին և պարտավորվել պաշտպանել մարդու իրավունքները COP29-ի ընթացքում և դրանից հետո»,- հայտարարել է Freedom Now-ի գործադիր տնօրեն Անդրեա Պրասովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի