Սահարայում հորդառատ անձրևներ են տեղացել. անապատի որոշ հատվածներ անցել են ջրի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Հորդառատ անձրևները հեղեղել են Հյուսիսային Աֆրիկայի անապատային տարածքները։ Մասնավորապես, տուժել է Մերզուգա փոքր գյուղը, որը գտնվում է Մարոկկոյի հարավ-արևելքում։ Տեսանյութը հրապարակել էր Channel4News-ը։

Հորդառատ անձրևներից հետո անջրդի լանդշաֆտի մեջտեղում իսկական լճեր են գոյացել։

Անապատներում ավանդաբար քիչ տեղումներ են լինում. Սահարայում տեղումների միջին քանակը տարեկան կազմում է մոտավորապես 45 լիտր՝ մեկ քառակուսի մետրի համար:

Միաժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն սեպտեմբերի սկզբին Սահարայի որոշ շրջաններում մեկ քառակուսի մետրի դիմաց 99 լիտր տեղումներ են գրանցվել։

«Մենք 30-50 տարվա ընթացքում այսքան կարճ ժամանակահատվածում չենք տեսել այս քանակությամբ տեղումներ»,- ասել է Մարոկկոյի Գլխավոր օդերևութաբանական գրասենյակից Հուսին Յուաբեբը:

Փորձագետները ենթադրում են, որ տեղումները կհամալրեն ստորերկրյա ջրային պաշարները, որոնք մատակարարում են անապատային բնակավայրերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան