Բեյրութի հայկական թաղամասերը չեն ռմբակոծվում, բայց մոտակա տարածքներում փախստականների հոծ բազմություն է կուտակվել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Բեյրութի հայկական թաղամասերը չեն ռմբակոծվում, բայց հայկական թաղամասերի մոտ փախստականների հոծ զանգվածներ են կուտակվել, այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է լիբանանահայ գործիչ Վարդան Խաչատուրեանը, ում հետ զրույցը ներկայացնում ենք ստորև․

– Ի՞նչ իրավիճակ է այժմ Բեյրութում։ Արդյո՞ք հայաբնակ թաղամասերը ենթարկվել են հարվածների։

– Բեյրութի ամեն համայնք ունի իր յուրահատուկ միջավայրը, բնակավայրը։ Կենտրոնական և արևմտյան Բեյրութը բնակեցված է բոլոր համայնքներով, մինչդեռ հարավային Բեյրութը՝ շիաներով, արևելյան Բեյրութը՝ քրիստոնեական համայնքներով, ներառյալ՝ հայաշատ Բուրջ Համուդ քաղաքը, իր հայկական թաղամասերով՝ Մարաշ, Արաքս, Արագած, Կիլիկիա, Ամանոս և այլն։ Արևելյան Բեյրութը, որը ճանչված է որպես քրիստոնեական շրջան, չի ռմբակոծվում, թեև շատ հստակ լսելի են ամենօրյա ռմբակոծությունների որոտները, օդային բուռն հարձակումները, անօդաչու թռչող սարքերի անդադար հետախուզական շրջագայությունները մեր գլխավերևում։

– Հայ համայնքի շրջանում կա՞ն զոհեր։

– Հաստատում եմ, որ չունենք որևէ հայ զոհ կամ զոհեր, բայց ունենք տեղացիների հոծ գաղթականներ, փախստականներ հայկական թաղամասերի մերձակայքում, խառնաշփոթ իրավիճակ է, վարձակալության համար բնակարաներ չկան, գնաճ է և այլն։

Հիմնականում ռմբակոծվում են Բեյրութի Հարավային արվարձանները, շիա համայնքի այն շրջանները, ուր «Հըզբոլլահ»-ի կենտրոններն են, «Անվտանգության գոտի» կոչվածը հայկական թաղամասերից 7-8 կմ հեռավորության վրա է։ Պատերազմի ողջ ծանրութունը հիմա հարավային Լիբանանի հողի վրա է ընթանում, այստեղ է, որ պիտի որոշվի Լիբանանի հետագա ճակատագիրը, եթե ոչ ողջ Միջին Արևելքի։ Ենթադրում եմ, որ սխալած չեմ լինի եթե նույնիսկ շեշտեմ, որ հարավային Լիբանանի պատերազմը երկարատև ու շատ կատաղի է լինելու։

– Երկրից հեռանալու, տարհանվելու մասին մտածո՞ւմ են հայ համայնքի ներկայացուցիչները։

– Լիբանանի Հայ համայնքի ներկայացուցիչները չունեն տարահանման որևէ միտում, ծրագիր չունի նաև Հայաստանի կառավարութունը, ըստ Լիբանանի ՀՀ դեսպանատան պաշտոնատարի։ Իհարկե, միշտ կա Հայաստան ներգաղթելու փափագ ու ցանկութուն մեր հայ հասարակության մեջ, ցավոք, սակայն մարդկանց մոտ միջոցները սահմանափակ են, երկրի տնտեսական ծանր պայմանների պատճառով, տեղական դրամատների կողմից մարդկանց ավանդների բռնագրավումների և այլնի հետ կապված։

– Հայկական դպրոցներում, Հայկազյան համալսարանում դասերը շարունակվում են, թե՞ դադարել են ստեղծված իրավիճակի ֆոնին։

– Ինչ վերաբերում է հայկական դպրոցներին, դասավանդումը շարունակվում է բնականոն, մինչդեռ Հայկազյան համալսարանի դասերն այս պահի դրությամբ միայն առցանց են իրականացվում։ Լիբանանը փոքր, բայց գեղեցիկ երկիր է, իր բարեխառն կլիմայով, տեսարժան ծովային և լեռնային վայրերով, ճանաչված որպես երբեմնի «Արևելքի Շվեյցարիա»։ Հուսով ենք այս մայրիների երկրում պատերազմի փոխարեն խաղաղություն կտիրի, սփյուռքահայության սիրտը համարվող այս երկրում՝ Լիբանանում։

Հարցազրույցը՝ Տաթև Ֆռանգյանի