Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Արևմուտքը չեն կարող միջնորդ լինել․ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ ձևաչափն է գործում․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Եթե խոսենք այն մասին՝ կկարողանա՞, արդյոք, Ռուսաստանը վերադարձնել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում միջնորդի դերը, պատասխանն է՝ ոչ։ ՌԴ-ի համար այդ դերն անհնար է դարձել, հիմնական, 2023 թվականի իրադարձություններից հետո։ Նույնիսկ Արևմուտքի համար այս փուլում միջնորդի դերն անհնար է։ Ադրբեջանը համաձայն է միայն երկկողմ ձևաչափին։ Եթե նույնիսկ որոշակի արդյունքներ ձեռք են բերվել, ապա միայն երկկողմ շփումների արդյունքում, Factor TV-ին տված հարցազրույցում ասում է քաղաքագետ Միքայել Զոլյանը։

«Կարծում եմ, որ և՛ Մոսկվայում, և՛ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում ընդհանուր ըմբռնում կա, որ համեմատաբար մոտ ապագայում համաձայնություն ձեռք կբերվի Ուկրաինայում հրադադարի և Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հրադադարի մասին։ Եվ ինձ թվում է, որ ՌԴ-ն փորձում է ուժեղացնել իր ազդեցությունն այդ բանակցություններում։ Արդյո՞ք կհաջողվի՝ դժվար է ասել, բայց հայ-ադրբեջանական գործընթացում նման միջնորդությունը քիչ հավանական է»,- նշում է նա։

Քաղաքագետի կարծիքով՝ մինչև ԱՄՆ-ի ընտրությունները պետք չէ խաղաղության պայմանագրի ստորագրում ակնկալել, բայց Քամալա Հարիսի հաղթանակի դեպքում կարելի է համարել, որ խաղաղության պայմանագրի ռազմավարական ճակատագիրը լուծված է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան