Պուտինն ու Փաշինյանն այսօր հանդիպում են․ երբ և ինչ հանգամանքներում են վերջին անգամ հանդիպել երկու ղեկավարները

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առանձին հանդիպումներ է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեկ Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Պուտին- Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում առայժմ ծրագրված չէ։

Factor․am-ը ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվել էր, արդյո՞ք հնարավոր է Պուտին- Փաշինյան-Ալիև եռակողմ և Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում։ Վարչապետի մամուլի խոսնակը հարցն անպատասխան էր թողել։

Նկատենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ռուսաստանում BRICS-ի կամ ԱՊՀ միջոցառումների ժամանակ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման հնարավորության որոշումը մնում է իրենցը՝ նշելով, որ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է կատարել իր պարտավորությունները։

Վերջին անգամ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում տեղի է ունեցել անցած տարվա մայիսի 26-ին Մոսկվայում։

Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը քննարկել էին տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում։ Եռակողմ հանդիպումից հետո կողմերը համատեղ հայտարարությամբ հանդես չէին եկել, որևէ փաստաթուղթ չէր ստորագրվել։

Վլադիմիր Պուտինը մինչև այդ մայիսի 25-ին առանձին հանդիպումներ էր ունեցել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումից հետո Կրեմը հաղորդել էր, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։

«Դրանք զարգանում են աստիճանաբար, ընդ որում՝ հավասարության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով միմյանց շահերը և համաձայն դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի, որը ստորագրվել է 2022 թվականի փետրվարին։ Մենք բոլորս շատ ուրախ ենք այս կապակցությամբ»,- ընդգծել էր Պուտինը:

Նույն օրը տեղի ունեցած Պուտին- Փաշինյան հանդիպմանը Հայաստանի վարչապետն ասել էր, որ բավական լարված իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքում։

«Ցավոք, հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ադրբեջանը ապօրինի արգելափակեց Լաչինի միջանցքը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղը հայտնվեց հումանիտար ճգնաժամի մեջ», – նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան ՌԴ նախագահն էլ ընդգծել էր, թե Լաչինի միջանցքի վերաբերյալ երբեք չեն փոխել իրենց դիրքորոշումը։

Նշենք, որ նախորդ տարի Պուտին- Ալիև- Փաշինյան եռակողմ և Պուտին- Ալիև, Պուտին- Փաշինյան հանդիպումներից մեկ օր առաջ՝ մայիսի 25-ին Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին տեղի էր ունեցել Փաշինյան – Ալիև թեժ բանավեճը։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին հրավիրյալի կարգավիճակով մասնակցել էր նաև Ադրբեջանի նախագահը։ Նիստի ընթացքում Փաշինյան- Ալիև բանավեճ էր ծավալվել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն, ընդհատելով Ռուսաստանի նախագահի ամփոփիչ ճառը, պատասխանել էր Իլհամ Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը՝ նշելով, թե դրանով Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանավեճը մոտ տաս րոպե էր տևել։

«Ցանկանում եմ ընդգծել, որ եռակողմ հայտարարության մեջ միայն մեկ միջանցքի մասին է խոսվում, դա Լաչինի միջանցնքն է, որը պետք է գտնվեր ռուսաստանցի խաղաղապահների հսկողության տակ, սակայն, ցավոք սրտի, անօրինականորեն արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Մյուս կողմից՝ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը, որոնք անցնում են Հայաստանի տարածքով, դա մենք անվանում ենք «Հայկական խաչմերուկ», և մենք պատրաստ ենք բացել տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության և օրենքների համաձայն»,- հայտարարել էր Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի այս հայտարարությանն ի պատասխան Ալիևն ասել էր. «Ես, իհարկե, չեմ ցանկանում բանավեճ սկսել, բայց քանի որ այստեղ մեղադրանք հնչեց, թե մենք տարածքային պահանջներ ունենք Հայաստանից, ես պետք է նշեմ՝ նման նկրտումներ մենք չունենք։ Ինչ վերաբերում է «միջանցք» բառին, որը ես օգտագործում էի, նույն բառը ես օգտագործում եմ նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի մասին խոսելիս։ Միջանցք բառը որևէ մեկի տարածքի հանդեպ ոտնձգություն չի հանդիսանում»։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով է մեկնել Մոսկվա, նա մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Իսկ ԱՊՀ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստ նախօրեին մասնակցել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Մանյա Պողոսյան