Վրաստանն անընդունելի է համարում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի վերաբերյալ քննարկումը՝ առանց ադրբեջանական կողմի մասնակցության

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Վրացական պատվիրակությունն իր բողոքն է հայտնել  Ադրբեջանի վերաբերյալ ընթացիկ բանավեճն առանց ադրբեջանական պատվիրակության մասնակցության Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) օրակարգում ընդգրկելու կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Վրաստանի պատվիրակության ղեկավար Գիվի Միկանաձեն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Վերջերս Ադրբեջանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Նորընտիր ադրբեջանական խորհրդարանին անհրաժեշտ է տեղեկատվություն  տրամադրել։ Մենք նույնիսկ պատրաստ ենք հանդես գալ որպես միջնորդ  այդ գործընթացում։ Եվրախորհրդի յուրաքանչյուր անդամի մասնակցությունը բանավեճին շատ կարևոր է»,- ասել է Միկանաձեն։

Նա նաև խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից․ «Այդ համաձայնագիրը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար։ Խաղաղության մթնոլորտի ձևավորումը և համաձայնագրի շուտափույթ ստորագրումն արդյունավետ երաշխիքներ կստեղծեն բոլոր երկրների և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար»։

Ըստ Միկանաձեի՝ Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր կատարել ցանկացած գործընթացում, որը կարող է հանգեցնել խաղաղության համաձայնագրի։

«Անհամբերությամբ սպասում ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Վրաստանը միշտ հավատարիմ է այն մոտեցմանը, որում կարևոր է խաղաղությունը, և պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործում»,- նշել է Միկանաձեն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ԵԽԽՎ-ում քննարկում է տեղի ունեցել Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության վիճակի վատթարացման վերաբերյալ։ Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Այս որոշումից հետո կազմակերպությունում Վրաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Գիվի Միկանաձեն նամակ էր հղել ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին՝ կոչ անելով վերանայել որոշումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի