Թաքնված «մեսիջ»՝ ՍԴ որոշման տակ. Անկախության հռչակագիրն իրավական փաստաթուղթ չէ՞․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.05.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 27-ի դրությամբ
27.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.05.2026 | 23:35
Վաղը առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ
26.05.2026 | 23:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.05.2026 | 23:20
Հրազդանում «Mazda»-ն բախվել է խանութի պատին և կայանած «Mercedes-Benz»-ին
26.05.2026 | 23:06
Քանի մարդ է մասնակցել Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ժամը 20:02-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
26.05.2026 | 22:54
Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է սպանությամբ․ 1 անձ ձերբակալվել է
26.05.2026 | 22:40
Ինչու Ռուբիոն հապճեպ եկավ և հեռացավ. Միրզոյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 22:27
Ադրբեջանի ԱԳ նախարարը հուլիսին կարող է այցելել Ռուսաստան
26.05.2026 | 22:13
ՀՀ-ում ոչ մի ադրբեջանցի չի բնակեցվելու. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 22:00
Փաշինյանը վա-բանկ գնաց՝ ռազմական տեխնիկան կցուցադրվի քարոզարշավի ժամանակ․ սա քննադատելի երևույթ է․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:48
Համոզված եմ՝ փոփոխություն լինելու է․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:44
Պապիկյանն Ավարայրի ճակատամարտում չի եղել, թե չէ պարսիկների բանը բուրդ էր․ Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:38
Ընդդիմության ո՞ր մեկի հետ Ռուբիոն հանդիպեր, սպասեք` տեսնեք ով որտեղի շպիոնն է. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.05.2026 | 21:25
Ինչպես պետք է քվեարկի հաշմանդամություն ունեցող անձը․ խնդիրների և առաջարկվող բարելավումների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հռչակագիրը վերածվելու է «զավակին խժռող ծնողի», եթե ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի։ Այս տողերը գեղարվեստական գրքից չեն, նման ձևակերպմամբ Սահմանադրական դատարանն է անդրադարձել Անկախության հռչակագրի դրույթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշման ամբողջական տեքստում։

«Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ: Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»,- նշվում է ՍԴ որոշման մեջ։

Բարձր դատարանի ձևակերպումները տարընթերցումների առիթ են հանդիսացել ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական դաշտում։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այս որոշման մեջ վտանգներ է տեսնում։ Ըստ էության՝ Մինասյանն ակնարկում է օրեր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի հայտարարությունը, որտեղ վարչապետը պարզաբանեց, թե որ դեպքում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն։

«Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թեև մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ, այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար»,- նշել էր Փաշինյանը։

Ստացվում է՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն այդպես էլ չի լինի, քանի որ, ինչպես և սպասում էր Նիկոլ Փաշինյանը, ՍԴ-ն այն Մայր օրենքին հակասող չճանաչեց։

«Սահմանադրական դատարանը որոշեց՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը»,- ասվում է ՍԴ որոշման մեջ։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը, այնինչ, ՍԴ այս որոշումը հակասահմանադրական է որակում։ Պետք է հանրաքե անցկացնել՝ կարծում է Մինասյանը։

Գուցե ՍԴ որոշումը դրական ժեստ է Բաքվին, որը Հայաստանի Սահմանադրությունն ու դրանում Անկախության հռչակագրին հղումը խնդրահարույց է համարում, ավելին՝ ամենօրյա ռեժիմով պնդում, թե դա է խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր նախապայմանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական պատասխան է տալիս։

Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձում ընդգծել էր՝ թեև Անկախության հռչակագրին հղումը տեղ է գտել Սահմանադրության մեջ, միևնույն է, դա չի նշանակում, որ այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական է։ Ավելի ուշ, ՄԱԿ-ի ամբիոնից ի պատասխան Ալիևի՝ ՀՀ հռչակագրում Ադրբեջանից տարածքային պահանջ տեսնելուն՝ Փաշինյանը հակադարձել էր՝ հենց Ադրբեջանի Սահմանադրության մեջ կա տարածքային պահանջ։ Վարչապետի այս ելույթն այսօր հիշեցրեց Սիմոնյանը։

Ուշագրավ է, որ Բարձր դատարանի կողմից հրապարակած 33 էջից բաղկացած որոշման մեջ ավելի շատ անկախության հռչակագրին է անդրադարձ կատարվում, քան սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգին։ Ի դեպ, ՍԴ դատավորներից Հրայր Թովմասյանը դեմ է քվեարկել որոշմանը և հատուկ կարծիք գրել, որը, սակայն, դեռևս հրապարակված չէ։

Իսկ թե երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը կմտնի խորհրդարան և ինչ կորոշի Ազգային ժողովը, դեռևս հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան