Փաշինյանի և Գարեգին Բ-ի միջև լարվածությունը խորանում է․ ինչի կհանգեցնի կաթողիկոսի ինտրիգային ելույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Մայր տաճարի վերաօծման արարողությունը։ Չնայած Գարեգին Բ կաթողիկոսի հետ ունեցած խորը տարաձայնություններին՝ իշխանական վերնախավը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մասնակցեց միջոցառմանը։ 2020 թվականի պատերազմից հետո առաջին անգամ էր, որ Փաշինյանին ու կաթողիկոսին կարելի էր տեսնել նույն վայրում։

Վարչապետի ու Գարեգին Բ-ի հարաբերությունների լարվածության աստիճանի մասին պատկերացում, թերևս, կարելի է կազմել նաև արարողակարգային շփման բացակայությունից ելնելով։ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում երեկ հրապարակված տեսանյութում չկան Գարեգին Բ-ից կամ վարչապետի ու կաթողիկոսի շփումից կադրեր։

Ավելին՝ Մայր Տաճարի վերաօծման արարողության ընթացքում կաթողիկոսի ելույթում թաքնված ակնարկ-մեղադրանքներ կային՝ ուղղված Փաշինյանի իշխանությանը։

Թե ում էին ուղղված Գարեգին Բ-ի մեղադրանքերը, նա ո՛չ ելույթի, ո՛չ էլ լրագրողների հարցերին ի պատասխան չհստակեցրեց։

«Ժողովրդավարական հարթակ հիմնադրամ»-ի տնօրեն Գարեգին Միսկարյանի խոսքով՝ կաթողիկոսի հայտարարությունը մեկ նպատակ ուներ՝ իշխանության համար պայքար։

Աստվածաբան Վարդան Խաչատրյանը, մինչդեռ, հակված չէ կարծել, որ կաթողիկոսը քաղաքական ղեկավարությանն է իր խոսքն ուղղել։

Հայաստանի քաղաքական և հոգևոր իշխանությունների միջև անթաքույց լարվածություն ի հայտ եկավ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու եռակողմ հայտարարության արդյունքում տարածքների հանձնումից հետո։ Գարեգին Բ-ն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլ քաղաքական ուժերի հետ պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Վերջին 4 տարիների ընթացքում վարչապետն ու կաթողիկոսը պետական արարողակարգային միջոցառումներին միասին չէին մասնակցում։ Այդ ընթացքում փոխադարձ քննադատությունների պակաս չի եղել հրապարակային խոսքում։

Լարվածությունը գագաթնակետին հասավ այս տարվա գարնանը․ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում սահմանազատում սկսելուն զուգահեռ՝ բարձրաստիճան եկեղեցականը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, շարժում նախաձեռնեց և աջակիցների հետ քայլերթով հասավ Երևան։ Հանրապետության հրապարակում նա հայտարարեց՝ պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Նա չէր հերքում, որ ունի Ամենայն Հայոց կաթողիկոսի աջակցությունը։

Փաշինյանն էլ այդ օրերին խորհրդարանում հայտարարեց, որ իր դեմ բողոքի ակցիաները ղեկավարում է Գարեգին Բ-ն՝ նախկին նախագահների հետ միասին։

Քաղաքական և հոգևոր իշխանության միջև խնդիրներն այնքան էին խորացել, որ մայիսի 28-ին հանրությունն աննախադեպ միջադեպի ականատես եղավ։ ՀՀ վարչապետի՝ Սարդարապատում գտնվելու ընթացքում խոչընդոտվեց Կաթողիկոսի մուտքը հուշահամալիրի տարածք։

Այս ընթացքում իշխանության առանձին ներկայացուցիչներ սկսեցին քննարկել եկեղեցուն հարկային դաշտ բերելու հարցը։ ՔՊ-ական Ծովինար Վարդանյանն ԱԺ-ում հայտարարեց՝ ուսումնասիրում են եկեղեցու տնօրինման տակ գտնվող հազարավոր գույքեր։

Փաշինյանի թիմակցի հայտարարությունից անցել է չորս ամիս, սակայն, այս գործընթացի վերաբերյալ զարգացումներ չկան։ Ծովինար Վարդանյանից այսօր հնարավոր չեղավ նոր տեղեկություններ ստանալ, թե ինչ փուլում է նախագծի մշակումը։ Նա առաջարկեց ավելի ուշ անդրադառնալ այս հարցին։

Հոկտեմբերի 2-ին մեկնարկում է Բագրատ Գալստանյանի գլխավորած պայքարի հերթական արարը, որը ստացել է «Հաղթանակի և հույսի» փուլ անվանումը։ Այդ օրը հանրահավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում։ Արդյո՞ք դրան զուգահեռ իշխանությունը դարձյալ կհիշի եկեղեցին հարկային դաշտ բերելու թեման, ժամանակը ցույց կտա։ Մինչ այդ, «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը կարծում է, որ եկեղեցին, որպես ինստիտուտ, չպետք է միջամտի քաղաքական գործընթացներին։

Աստվածաբան Վարդան Խաչատրյանը, հակառակը, կարծում է՝ կաթողիկոսը բարձրաձայնում է իր հոտի համար առավել ցավոտ թեմաները, մասնավորապես, տարածքային կորուստներն ու անվտանգային խնդիրները։

Նշենք, որ Գարեգին Բ կաթողիկոսը մի քանի ամիս է՝ չի արձագանքում քաղաքականությամբ զբաղվելու՝ իրեն ուղղված քննադատություններին։ Ուշագրավ է, որ երեկ Մայր Տաճարի վերաօծմանը ներկա չի եղել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա մեկնել է Հայաստանի վանքերից մեկը՝ եռօրյա ծոմապահության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան