Ադրբեջանը և Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Բայրամով

Լուրեր

06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:59
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
Բոլորը

Անցած տարվա ընթացքում Ադրբեջանը և Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում ուղիղ բանակցությունների միջոցով: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը․ փոխանցում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը։

«Հայաստանի հետ զինված հակամարտության ավարտը և Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումը սկզբունքորեն նոր իրավիճակ ստեղծեցին Հարավային Կովկասում տասնամյակների ընթացքում առաջին անգամ կայունություն հաստատվեց, դե ֆակտո խաղաղություն հաստատվեց։ Վերջ տալով ռազմական օկուպացիային՝ Ադրբեջանն էր, որ պայմաններ ստեղծեց երկու կողմերի համար, ի վերջո, շրջեց թշնամության էջը և մտավ բարիդրացիական հարաբերությունների մեջ»,- ասել է Բայրամովը։

Նրա խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում ուղիղ և երկկողմ բանակցությունների միջոցով, մասնավորապես՝ սահմանազատման, խաղաղության համաձայնագրի և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մշակման գործում։ «Ադրբեջանը կշարունակի առաջ տանել այս գործընթացը: Մեր հանձնառությունն ու վճռականությունը մնում են անփոփոխ՝ այս գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին»,- նշել է նա։

Արտգործնախարարը կարևորել է մի շարք գործոններ, որոնց իրականացումը կարագացնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Կարգավորման գործընթացն ավարտելու համար Հայաստանը պետք է օրինական կերպով հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով: Սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցում Հայաստանի անհետևողականությունը, ռազմական բյուջեի կտրուկ ավելացումը, ինչպես ավանդական, այնպես էլ նոր մատակարարներից մեծ քանակությամբ հարձակողական զենքի ձեռքբերումը, ինչպես նաև հակամարտությամբ պայմանավորված հին կառույցները պահպանելու փորձերը խարխլում են կարգավորման գործընթացը»,- ընդգծել է նա։