Թուրքիան չի շտապի․ Էրդողանը` ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի առաջարկը «շտապելու» հարց չէ: Այս մասին NBC News-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ Անկարայի և Մոսկվայի հարաբերություններն «ընդլայնվում են»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու դաշինքի մյուս անդամները «չեն ցանկանում, որ Ուկրաինան լինի անդամ երկիր»։

«Սրանք շտապելու հարցեր չեն։ Որոշումներ կայացնելիս մենք միշտ հաշվի ենք առնում ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների դիրքորոշումը, քննարկում ենք այդ հնարավոր հարցերը սեղանի շուրջ և համապատասխանաբար կայացնում վերջնական որոշումներ։ Մենք պատրաստվում ենք հետևել զարգացումներին, քննարկումներին և, ըստ այդմ, վերջնական որոշում կայացնել։ Սրանք այնպիսի որոշումներ չեն, որոնք պետք է կայացնել շտապ»,- նշել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը որոշ շրջանակների կողմից քննադատության է ենթարկվել հաջորդ ամիս Ռուսաստանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ ցույց տալով իր բաց լինելը զարգացող երկրների բլոկի հանդեպ՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի գլխավորությամբ:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բազմաչափ են, դրանք քաղաքական, տնտեսական, մշակութային են՝ կապված պաշտպանական արդյունաբերության հետ։ Այնտեղ շատ չափումներ կան, և մեր համերաշխությունը, մեր փոխգործակցությունը շարունակվում է, տնտեսապես ամեն օր այդ հարաբերություններն ընդլայնվում են»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ի տարբերություն Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների, որոնք ՀԱՄԱՍ-ը հռչակել են ահաբեկչական կազմակերպություն, Էրդողանն ասել է, որ դա չի արել, քանի որ զինյալ խմբավորումը «ջանք է գործադրում՝ պաշտպանելու իրենց հայրենիքը, և իրականում այն դիմադրության խումբ է, ուստի չի կարող խումբն անվանել ահաբեկչական կազմակերպություն»։

Չնայած ԱՄՆ-ի հասցեին իր քննադատությանը՝ Էրդողանը պնդել է, որ պատրաստ է աշխատել նրա հետ, ով կհաղթի  ամերրիկյան ընտրություններում։

«Մենք կառավարում ենք երկրները, ազգերին, ժողովուրդներին, սակայն մենք չենք կարող առանձին մտածել։ Ամերիկյան դիրքորոշումը գլոբալ մասշտաբով լիովին ակնհայտ է, Ռուսաստանի դիրքորոշումը գլոբալ մասշտաբով լիովին ակնհայտ է։ Եվ մենք պատրաստվում ենք սերտորեն շարունակել մեր հարաբերությունները բոլոր վարչակազմերի հետ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի