Փաշինյանի իշխանությունը ՀՀ-ն դեպի ԵՄ տանելու կամք չունի՝ թոզ փչելով են զբաղված․ ՌԴ-ի հետ կամուրջներ չի այրի․ Հարություն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
Բոլորը

Մինչ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաք է կազմակերպում և փորձում նաև ՀՀ իշխանությանը համոզել՝ նշանակել հանրաքվե, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը ոչ միայն աշխարհի մասին մեր պատկերացումները, այլև մեր մասին աշխարհի պատկերացումները էապես լավարկելու ենթատեքստ ունի»։ Նա մակերեսային է որակել առկա պատկերացումները միջազգային հարաբերությունների մասին․ «Խրիմյան Հայրիկի ավանդած պատկերացումները հարդարել ենք, փաթեթավորել ժապավեններով ու ժանյակներով, բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մեջ շատ բան չենք փոխել»։

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, որ հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մասնակիցներից և կազմակերպիչներից է, Factor TV-ի հարցազրույցում քննադատաբար է մոտենում ՀՀ վարչապետի այս մոտեցմանը՝ պնդելով, որ այն չի համապատասխանում ՀՀ անվտանգային կարիքներին․

«Նա խոսում է բալանսավորված արտաքին քաղաքականության մասին, բայց շարունակում է ՀՀ-ն պահել ՀԱՊԿ-ում, որտեղ ունենք 2 թշնամի՝ ըստ իրեն, և նա Պուտինի զանգի արդյունքում կարող է տաքացնել մասնակցությունը։ Ի՞նչ ենք անում այնտեղ, եթե սառեցված է ՀՀ-ի մասնակցությունը և այդ դաշինքում կա երկու թշնամական պետություն։ Շատ լավ ենք անում, որ այլ տեղերից զենք ենք ստանում, բայց դա բավարար չէ։ Ինչո՞ւ Ֆրանսիայի հետ հարաբերությունները չեն թևակոխում ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների մակարդակ, ինչպիսին կա այս պահին ՌԴ-ի հետ։ Ֆրանսիան կարող է ՌԴ-ին փոխարինել մեր ռեգիոնում ամբողջությամբ։ Մենք ունենք լավ հնարավորություն՝ դաշնակցային շատ ավելի լավ փաթեթ ունենալ Ֆրանսիայի հետ, քան այսօր կա ՌԴ-ի հետ»,- նշեց քաղաքագետը։

Ռիսկերի առանցքային փունջը ՌԴ-ի հետ է կապված․ մտահոգները մի քանի ռիսկեր են նշում, որ օրինակ՝ մեկ օրում Մոսկվան կփակի Հայաստանի ապրանքների ներմուծումը կամ մեկ օրում կդադարեցնի գազի մատակարարումը, կթանկացնի այն, պատժամիջոցներ կկիրառի, եթե ՀՀ-ն ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գա, և ԵՄ ուղղությամբ գնա։

Հարություն Մկրտչյանն ասում է, որ կարող են ՌԴ-ում գտնվել չինովնիկներ, որոնք պատժամիջոցների ճանապարհով գնալու կողմնակից լինեն, սակայն դա չի նշանակում, որ ՀՀ-ն պետք է մնա այդ մահակի ներքո և հարվածի տակ դնի իր ինքնիշխանությունը։ Ըստ նրա՝ քաղաքական ապահարզանի պատճառներն ավելի քան ակնհայտ են․

«Թող ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալը ապահարզան նշանակի ՌԴ-ի հետ, հետո՞ ինչ։ ՌԴ-ն չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, մեր զինվորներին մատաղ կանի հանուն իր կեղտոտ ռեգիոնալ շահերի, մենք չե՞նք ներկայացնի ապահարզան։ Ինչո՞ւ ՌԴ-ն կկարողանա Ադրբեջանի հետ ունենալ դաշնակցային հարաբերությունների պայմանագիր 2022 թվականի փետրվարից, ուր առանցքային կետ կար միասնական պայքար տանել «սեպարատիստներ»-ի դեմ, ինչը փայլուն կերպով իրականացրին ԼՂ-ում, և էթնիկ զտման ենթարկեցին ԼՂ-ն, ՀՀ-ն չի՞ կարող ներկայացնել ապահարզան։ Ինչո՞ւ, ՌԴ-ն ՀՀ-ի դեմ տնտեսական մտացածին սանկցիաներ կկիրառի, ՀՀ-ն չի՞ պահանջի ապահարզան ՌԴ-ից։ ՌԴ-ն ամբողջությամբ ձախողել է իր անվտանգային պարտավորությունները մեր նկատմամբ, չի բավարարում մեր որևէ պահանջ, առաջին հերթին՝ անվտանգային»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան