«Երեխայի գանգը չորս տեղից կոտրված էր»․ արդյո՞ք մամայի գիրկն ամենաապահով տեղն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

2018 թվականի հեղափոխության օրերին, երբ փողոցները մարդաշատ էին, Սարալանջի ճանապարհին ողբերգական ավտովթար տեղի ունեցավ: Տաթևիկ Սեկոյանը ամուսնու և 1 տարեկան երեխայի հետ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը ավտովթարի ենթարկվեց, որն անդառնալի կորուստ պատճառեց նրանց ընտանիքին։ Տաթևիկի առաջնեկը՝ Յուրան, ավտովթարից երեք օր հետո մահացավ։

Մանկահասակ երեխայի հետ տեղի ունեցածը կոտրել է կարծրատիպը, թե մոր գիրկն է երեխայի համար ամենաապահով տեղը։

«Բարձրանում էինք Սարալանջը, ամեն ինչ նորմալ ընթանում էր, վարորդը նորմալ քշում էր, ինչ-որ պահի ես արդեն աչքերս բացում եմ հիվանդանոցում, փորձում եմ հասկանալ՝ ինչ է կատարվում։ Ուղեղի ցնցում ունեի շատ ուժեղ, պապան եկավ, բացատրեց, որ երեխան այլ հիվանդանոցում է, բոլորը ասում էին՝ լավ կլինի։ Պապան մտավ սենյակ, ասաց՝ հույս չունենաս, լավ չի լինի»,- արցունքն աչքերին պատմում է Տաթևիկը։

Հայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնում։ Ներքին գործերի նախարարությունից Factor TV-ին տրամադրած վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անչափասների մասնակցությամբ ՃՏՊ-ների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։

Այսպիսով՝ 2019 թվականին հաշվառվել է 646 ճանապարհատրանսպորտային պատահար անչափահասի մասնակցությամբ։ Զոհվել է 12 երեխա, մարմնական վնասվածքներ է ստացել 766։

2020 թվականին ավտովթարների թիվը ավելի քան 100-ով նվազել է և արձանագրվել է 530 ՃՏՊ, սակայն 7-ով ավելացել է անչափահասների շրջանում զոհերի թիվը՝ 19 անչափահասի մահ, մարմնական վնասվածքներ է ստացել 653 երեխա։

2021-ին 2020-ի համեմատ 123-ով ավելացել է վթարների թիվը՝ հասնելով 653-ի, զոհվել է 21 անչափահաս, մարմնական վնասվածքներ ստացել 765-ը։

2022-ին հաշվառվել է 662 ՃՏՊ, որի հետևանքով է 31 անչափահաս է զոհվել, որը 2021-ի համեմատ 10-ով ավելի է։ Այդ տարի մարմնական վնասվածք է ստացել ավելի քան 800 անչափահաս։

2023-ին հանրապետության ողջ տարածքում անչափահասների մասնակցությամբ վթարները ավելի քան 80-ով ավելացել են 2022-ի համեմատ։ Այդ տարի գրանցվել է 746 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 22 անչափահաս, մարմնական վնասվածքներ ստացել է 910-ը։

Իսկ 2024-ի առաջին 8 ամսվա դրությամբ արդեն 307 դեպք է արձանագրվել, որի հետևանքով 11 անչափահաս է զոհվել, 412-ը մարմնական վնասվածքներ ստացել։

Տաթևիկը, վերհիշելով 6 տարի առաջ տեղի ունեցածը, նշում է՝ Յուրան մեծ հավանականությամբ ողջ կմնար, եթե լիներ մանկական նստատեղի՝ քարսիթի մեջ։ Որդու հետ տեղի ունեցածը մեծ արձագանք գտավ համացանցում։ Օգտատերերը սկսեցին #CarSeatGivesChance հեշթեգով լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել՝ նպատակ ունենալով բարձրաձայնել մեքենաներում մանկական նստատեղերի օգտագործման կարևորությունը։ 2019 թվականի ապրիլի 11-ի Կառավարության նիստում հաստատվեց, որ մանկական նստատեղի առկայությունը մեքենայում պարտադիր է մինչև 7 տարեկան երեխաների համար։ Տաքսիստների շրջանում մեր հարցումը ցույց է տալիս՝ վերջին 5 տարում վարորդների ընկալումներում քիչ բան է փոխվել։

Իմ երեխաները առանց քարսիթի մեքենան չեն ճանաչում․ ասում է երկու երեխաների հայր Արեգ Գեդեոնյանը։ Արեգն ասում է՝ երեխաների համար քարսիթերը հարմարավետ են, և նրանք արդեն սովորել են ինքնուրույն ամրակապվել։  Մանկական նստատեղերը  ունեն մի շարք առավելություններ, որ, ըստ Արեգի,  թույլ է տալիս երեխաներին ավելի հանգիստ և ապահով երթևեկել։

Ե՛վ Տաթևիկը, և՛ Արեգը վստահ են՝ մանկական նստատեղերի առկայությունը առաջնային պայման է մեքենայով երեխաների հետ երթևեկելու համար, սակայն տաքսիներում դրա բացակայությունը սահմանափակում է ծնողների ընտրությունը։ Որդու մահվանից հետո ծնված դստեր՝ Ադելի հետ տաքսի նստելիս Տաթևիկը միշտ իր հետ անձնական քարսիթն է տանում։

Արդյոք ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացած կամ վնասվածքներ ստացած երեխաները եղել են առանց մանկական նստատեղի․ պարզվում է՝ ՆԳՆ-ում նման հաշվառում չի իրականացվում և այդ հանգամանքը հնարավոր է պարզել միայն նախաքննության ընթացքում։ Երեխային առանց մանկական նստատեղի տեղափոխող վարորդը պետք է 5000 դրամ տուգանք վճարի։

Ներքին գործերի նախարարությունից մեզ փոխանցած վիճակագրության համաձայն՝ մինչև 12 տարեկան երեխաներին առանց մանկական պահող համակարգի օգտագործման տրանսպորտային միջոցներով փոխադրելու դեպքերը վերջին հինգ տարիներին նվազել են, սակայն 2024-ի առաջին 8 ամիսների ընթացքում գրանցված իրավախախտումների թիվը 5-ից մինչև 15 անգամ ավելացել է։ Տաթևիկը նաև հիշում է․ երբ դուստրը հրաժարվել է քարսիթում ամրակապվելուց, ստիպված եղել պատմել փոքրիկ Յուրայի մահվան մասին։

«Հիմա իմ հինգ տարեկան երեխային եթե ինչ-որ մեկը առանց քարսիթ փորձի նստացնել մեքենա, ինքը չի նստի, կասի՝ ես չեմ ուզում մահանալ»,- եզրափակում է Տաթևիկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան