Չպետք է Լարսի փակումը բացառել․ պահելով ՌԴ-ի շուկան՝ մեծացնել դեպի ԵՄ արտահանումը․ Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի կառավարությունը տնտեսության դիվերսիֆիկացիան հայտարարել է առաջնահերթություն, որի իմաստ պետք է այն լիներ, որ ՀՀ-ն կազատվի ՌԴ-ից տնտեսական կախվածությունից։ Սակայն արտահանման կեսը դեպխի ՌԴ է, և ավելանում է։ Իսկ դեպի ԵՄ արտահանումը 3․5% է ընդամենը՝ այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով։ Միաժամանակ, ՌԴ-ն պարբերաբար վնասատուներ է գտնում հայկական գյուղմթերքի մեջ, պարզվում է՝ իբր թե Ջերմուկից մարդ է մահացել, Լարսում են արտահանողները խնդիրներ ունենում, հրապարակում է լինում, որ հայկական կոնյակի մեծ մասը անորակ է։ Այսինքն, պայմանական ասած՝ Լարսի փակման սցենարը բացառված չէ։ ՀՀ-ԵՄ համաձայնագրով՝ նախատեսված են աշխատանքներ հայկական արտադրության ապրանքները Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանեցնելու վերաբերյալ։ Սա նաև քաղաքական նշանակություն ունի, որպեսզի ՌԴ-ի կողմից տոտալ արգելքների դեպքում՝ հնարավոր լինի ապրանքները ուղղորդել Եվրամիություն։ Էկոնոմիկայի նախկին նախարարն ասում էր՝ 3000 ընկերություն արդիականացրել է սարքավորումները։ ԵՄ-ի հետ ստեղծում ենք լաբորատորիաներ՝ ՀՀ-ից սերտիֆիկացված ապրանքը առանց խոչընդոտների կգնա Եվրոպա։

ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը, Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով դիվերսիֆիկացիայի ներկա պրոցեսներին, ասաց, թե ինչպես է դա պատկերացնում․

«ՌԴ-ի հետ առևտուրը աճում է, քանի որ մեր տնտեսության թողարկած արդյունքը հասկանալի է իրեն, նույնքանով՝ ընկալելի չէ ԵՄ շուկային։ Պրիմիտիվ մոտեցում է, թե վարչապետը պիտի գնա ԵՄ, և համոզի, որ մեր ապրանքները գնեն․ դիվեսրիֆիկացիան 3 պահանջ ունի։ Եթե ուզում ենք ԵՄ արտահանման ապրանք ստանալ, պետք է ապահովվի որակ, ցածր գին, քանակ։ Թյուր կարծիք է, թե ԵՄ-ն արհեստականորեն խոչընդոտում է ՀՀ ապրանքների արտահանմանը․ չկա՛ այդպիսի բան։ Եթե ուզում ենք մեր «իմիամբայալդիով» ԵՄ շուկա դուրս գալ, դա անհնար է․ եվրոպական շուկայում չգիտեն՝ ինչ է բադրիջանի խավիարը։ Լարսի փակումը չբացառե՛լ ոչ մի դեպքում․ դիվերսիֆիկացնել՝ դեպի ՌԴ արտահանումը պահել, բայց՝ դեպի ԵՄ արտահանումը մեծացնել, սա է իմ պատկերացրած բանաձևը»,- ասաց Հայկ Գևորգյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան