Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին, մենք պետք է պատրաստ լինենք պահպանելու մեր աջակցությունը երկար ժամանակ․ Դեն Բաեր

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Քարնեգի հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ, ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Բաերն ԱՄՆ Կոնգրեսի  Հելսինկյան հանձնաժողովի՝ Հայաստանին նվիրված լսումների ժամանակ հայտարարել է, որ այժմ անվտանգային իրավիճակը տարբեր է և խոստումնալից ապագա կառուցելու հնարավորություններ կան։

«Չնայած Վրաստանի հետընթացի հետ կապված հիասթափությանն ու Ադրբեջանի՝ դեպի ավտոտարիզմ գնալուն, Հայաստանում կան հուսալի ազդանշաններ, և մենք պետք է մեզ հարցնենք՝ ի՞նչ կարող են անել ԱՄՆ-ն ու ԵՄ-ն՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանը, բարգավաճմանն ու երկարատև անվտանգությանը»,- նշել է Բաերը։

Ըստ նրա՝ առաջինը, որ պետք է անել, օգնելն է Հայաստանի խաղաղությանն ու հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը։

«Քաղաքանապես ցավալի կլինի, Մոսկվան կարող է սաբոտաժի ենթարկել։ Հարաբերությունների կարգավորումը Երևանի ու Անկարայի միջև, երկարատև խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր երեք երկրներին օգուտ կտա։ Եթե նախագահ Էրդողանն ու վարչապետ Փաշինյանը քաջություն ու տեսլական դրսևորեն, հարաբերությունների կարգավորումը կարող է նախորդել Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագրին»,- հավելել է դիվանագետը։

Նա ասել է, որ ի հավելումն անվտանգային դիվիդենտների՝ Հայաստանը կդիվերսիֆիկացնի տնտեսական գործընկերներին ու կախվածությունը ՌԴ-ից։ Հայ-թուրքական սահմանի բացումը, ըստ նրա, այս առումով կփոխի խաղի կանոնները, տարածաշրջանային առևտուրը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կարող է յուրանքանչյուր երկրում նպաստել տնտեության աճին։

Երկրորդը, ըստ Դեն Բաերի, տեխնիական հմտությունների կառուցումն է, այդ թվում՝ առևտուրն ու լավ կառավարումը, գյուղատնտեսության ոլորտը, որտեղ ներդրումներն ու արդիականացումը կարող են օգնել նվազեցնել ՌԴ-ից ներկրումները։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն պետք է ԵՄ-ի ու Հայաստանի այլ գործընկերների հետ զարգացանի երկարատև համապարփակ  անվտանգային գործընկերություն, համաձայնագրերի տեսքով, որոնք արդեն կնքվել են Ուկրաինայի հետ անցյալ տարի։

«Այս անվտանգային համաձայնագրերը հայերին կտան վստահություն, որ իրենց ղեկավարները բարդ քայլեր են անում Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մոսկվան կփորձի առաջընթացին խանգարել։ Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին, մենք պետք է պատրաստ լինենք պահպանելու մեր աջակցությունը երկար ժամանակ»,- հայտարարել է Բաերը՝ նշելով, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ազդեցություն է ունենում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի ժողովուրդների ապագայի վրա։