Ինչքա՞ն հեռու կգնաս անվասայլակով․ անհաղթահարելի խոչընդոտներ՝ ամեն քայլափոխի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այս տարի 60-ամյակը նշող «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը տարիներ շարունակ գրեթե ամեն օր բախվում է խնդիրների։ Որքանո՞վ է հաշմանդամություն ունեցող անձի համար մատչելի Երևանում տեղաշարժը. այս հարցի պատասխանը ստանալու համար Factor TV-ն Ալավերդյանի հետ Արգիշտի 11/3 հասցեից գնացել է դեպի Գլաձորի համալսարան, ապա Երևանի 2800-ամյակի այգի։

Այն շենքը, որտեղ ապրում է Ալավերդյանը, նախագծով թեքահարթակներ չի ունեցել։ Հետնամուտքի թեքահարթակը հենց նրա պայքարի արդյունքում է կառուցվել։ Եթե այս մեկով վեր ու վար անել հնարավոր է, ապա  շենքի մեկ այլ մուտքում կառուցված այս հարմարանքը թեքահարթակ դժվար է անվանել։

Ալավերդյանը որդու հետ հաճախ է գալիս բակում կառուցված խաղահրապարակ, սակայն ինքը ստիպված մնում է երթևեկելի գոտում։

Իսկ որքանով են խանութները, դեղատները և հանրային նշանակության այլ տարածքներ հասանելի անվասայլակով տեղաշարժվողի համար։ Շենքից ոչ շատ հեռու հերթական խոչընդոտն էր մեզ սպասում։

«Սա, օրինակ, գեղեցկության սրահ է, բազմաթիվ աստիճաններ, ինչպե՞ս կարող եմ ես դրանից օգտվել։ Սա դեղատուն է, ընդամենը մեկ մայթ, մեկ բորդյուր, բայց ինձ համար ևս մի խոչընդոտ»,- ասում է Ալավերդյանը։

Արմեն Ալավերդյանի համար այստեղ խնդիր է գնումներ կատարելը, երբեմն՝ նույնիսկ մայթով տեղաշարժվելը։ Խանութ գնալու կամ այլ ծառայություններից օգտվելու համար նա ստիպված է լինում իր թաղամասից բավական հեռու գնալ։

Իսկ ինչո՞ւ Երևանն այդպես էլ ամբողջովին հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի համար։ Ալավերդյանի դիտարկմամբ՝ նոր կառուցվող շենքերը, հասարակական նշանակության տարածքները պետք է լիովին համապատասխանեն անվասայլակով տեղաշարժվող մարդկանց կարիքներին, իսկ արդեն իսկ առկա օբյեկտների համար բարդ չէ լուծումներ գտնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան