Խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած վարչական իրավախախտումների օրենսգիրքը կփոխարինվի ժամանակակիցով

Լուրեր

09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
Բոլորը

Խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած օրենսգիրքը կփոխարինվի նոր՝ ժամանակակից օրենսգրքով․ նախագիծը քննարկվել է ընտրական ոլորտի շահագրգիռ անձանց հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը բացման խոսքով է հանդես եկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը՝ նվիրված ընտրական ոլորտի և կուսակցությունների գործունեությանը վերաբերող իրավախախտումներին:

Քննարկմանը ելույթով է հանդես եկել նաև IFES հաստատության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ժերոմ Լեյրոն։ Տիգրան Դադունցը կարևորել է օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների իրականացումը և նշել, որ երկար տարիներ շարունակ մշակվող օրենսգիրքն ակնկալվում է առաջիկայում ներկայացնել Կառավարության քննարկմանը և հույս հայտնել, որ շուտով այն փոխարինելու կգա խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած 1985թ. օրենսգրքին:
Անցում կատարելով բուն օրակարգային թեմաների քննարկմանը Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ, փորձագետ Թամարա Շաքարյանը ներկայացրել է օրենսգրքի նախագծի մշակման նախապատմությունը, հիմնական գաղափարներն ու հայեցակարգային ուղղությունները՝ նշելով, որ փաթեթով կատարվում են հետևյալ հիմնական բարեփոխումները.

• սահմանվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց պատասխանատվությանն առնչվող դրույթներ,
• սահմանվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի միասնական կանոններ և պայմաններ,
• ներմուծվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի բնականոն ընթացքն ապահովող և անձանց իրավունքները երաշխավորող անհրաժեշտ իրավական ինստիտուտներ,
• վերանայվում են ոլորտային օրենսդրական ակտերն այն կտրվածքով, որպեսզի վերջիններում բացառվեն անհարկի կրկնություններն ու հակասությունները և այլն:

Տիգրան Դադունցը և հիմնադրամի իրավաբան-փորձագետ Մարիետտա Մնացականյանը քննարկման մասնակիցներին են ներկայացրել Ընտրական գործընթացներին առնչվող և կուսակցությունների ֆինանսավորմանը և հանրային ռեսուրսի չարաշահմանն առնչվող վարչական իրավախախտումները։

Այնուհետև քննարկման մասնակիցները հնչեցրել են իրենց հարցերը, մտահոգություններն ու առաջարկությունները, տեղի է ունեցել ակտիվ քննարկում և նախանշվել են փաթեթի հետագա բարեփոխման ուղղությունները: Հանդիպման ավարտին մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները օրենսդրական բարեփոխումների շուրջ:

Քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի համատեղ ջանքերով։

Քննարկմանը մասնակցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Քննչական կոմիտեի և այլ շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ։