Դոպինգ Սփեյս» ընկերությունը շարունակում է Սնուփ Դոգի հետ բանակցությունները համերգի ամսաթվի և տեխնիկական պայմանների վերաբերյալ․ ԿԳՄՍՆ

Լուրեր

17.09.2024 | 23:28
ԵԽ-ն կոչ է անում Թուրքիային պաշտպանել դատական անկախությունը և քաղաքական ճնշումներից զերծ անաչառ արդարադատություն ապահովել
17.09.2024 | 23:03
Լիբանանում պայթյուններից վիրավորել են «Հըզբոլլահ»-ի հարյուրավոր անդամներ, այդ թվում` Իրանի դեսպանը
17.09.2024 | 22:41
ԱՄՆ-ը սկսել է Ուկրաինային օգնություն ուղարկել ավելի փոքր քանակությամբ, քանի որ իր սեփական պաշարները նվազել են․ CNN
17.09.2024 | 22:27
Թուրքիայի ԳՇ պետն ընդունել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարին
17.09.2024 | 22:10
Ֆրիդրիխ Մերցը կդառնա Գերմանիայի կանցլերի՝ ՔԴՄ/ՔՍՄ-ի թեկնածուն
17.09.2024 | 21:58
ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ անհայտ անձանց անձնական տվյալների տրամադրումից
17.09.2024 | 21:43
Էրդողանի կուսակցության խոսնակը Հունաստանի ՊՆ ղեկավարին «սադրիչ» և «ծայրահեղական տարր» է անվանել
17.09.2024 | 21:30
Ի՞նչ մեղադրանք կառաջադրվի արդարացվածներին. Քոչարյանը և մյուսները՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2024 | 21:18
ՀՀ-ն շարունակում է բախվել ՌԴ-ի ճնշմանը, որը ձգտում է սահմանափակել նրա ընտրությունը․ USAID ղեկավարի տեղակալ
17.09.2024 | 21:00
Մի՛ վախեցրեք ՌԴ-ով, թե՝ կպատժի․ նա Ադրբեջանի դաշնակիցն է, հրաժարվել է մեզնից․ ԵՄ մտնելու իրավունքից պիտի օգտվենք․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2024 | 20:45
61 ընտանիք դիմել է՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով․ ԿԽՄԿ
17.09.2024 | 20:34
Փաշինյանը՝ պոե՞տ. ինչ է փորձում փոխանցել ժողովրդին վարչապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2024 | 20:14
Թուրքիայի ԱԳ նախարարն Անկարայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
17.09.2024 | 20:00
Փաշինյանի իշխանությունը ՀՀ-ն դեպի ԵՄ տանելու կամք չունի՝ թոզ փչելով են զբաղված․ ՌԴ-ի հետ կամուրջներ չի այրի․ Հարություն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2024 | 19:42
ԵՄ-ն ՌԴ-ի սառեցված ակտիվներից ստացված եկամտից 1,4 միլիարդ եվրո է տրամադրել Ուկրաինային զենքի համար
Բոլորը

«Դոպինգ Սփեյս» ընկերությունը ներկայում շարունակում է Սնուփ Դոգի հետ բանակցությունները՝ համերգի անցկացման ամսաթվի, ինչպես նաև տեխնիկական պայմանների վերաբերյալ։ Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ Կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Նախարարությանն ուղղված հարցմանն ի պատասխան՝ փոխնախարար Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ բնակցությունների ավարտից հետո հանրությունը կտեղեկացվի համերգի հստակ օրվա մասին։

«Ըստ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկատվության՝ հայտնում ենք, որ վաճառված տոմսերի գումարի զգալի մասն արդեն իսկ վերադարձվել է գնորդներին, գործընթացը դեռևս շարունակվում է՝ ըստ վերջիններիս պահանջի: Ընկերությունը հայտնում է, որ տոմսերի վերադարձն իրականացվում է գնորդների ցանկությամբ, և այդ հանգամանքը որևէ կերպ չի կարող համերգի չկայացման հիմք հանդիսանալ»,- մանրամասնել է Գիլոյանը։

Արտիստի երևանյան համերգի կայացման վերաբերյալ Factor.am-ը հարցում է ուղարկել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։ Ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ էլ ընկերությունից դեռևս չեն պատասխանել, ի վերջո, Երևանում կայանալո՞ւ է համաշխարհային աստղի համերգը, թե՝ ոչ։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Սնուփ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին։ Մինչդեռ «Դոպինգ սփեյս» ընկերությունից լրատվամիջոցներին հայտարարել էին, որ Սնուփ Դոգի երևանյան համերգը կայանալու է:

Նշենք, որ ԱԺ-ում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ հնարավոր է` ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի երևանյան համերգը տեղի ունենա այս տարվա օգոստոսին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 23-ին նախատեսված էր հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը, որը հետաձգվեց՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման և դրան հետևած իրադարձությունների պատճառով։

Ռեփերի համերգի համար պետբույջեից շուրջ 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ վճարվել է անցած տարվա օգոստոսի 25-ին։

Ի դեպ, Սնուփ Դոգի համերգի վերաբերյալ բուռն քննադատություններին 2023 թվականին ԱԺ-ում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով․ «Սնուփ Դոգին բերում ենք, որ իմանան՝ Հայաստանն ապրում է, ծնկի չի եկել»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ կարծիք էր հայտնել, որ համերգի կայանալու դեպքում այն պետք է բաց լինի բոլորի համար։

Մանյա Պողոսյան