Ֆրիդրիխ Մերցը կդառնա Գերմանիայի կանցլերի՝ ՔԴՄ/ՔՍՄ-ի թեկնածուն

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) և Բավարիայի Քրիստոնեա-սոցիալական միության (CSU) ընդդիմադիր դաշինքի առաջնորդները որոշել են 2025 թվականին կայանալիք Բունդեսթագի ընտրություններում Գերմանիայի կանցլերի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կանցլերի թեկնածության հարցը որոշված է: Նա կլինի Ֆրիդրիխ Մերցը: Ես ուրախ եմ դրա համար և բացահայտ աջակցում եմ նրան»,- այսօր Բեռլինում Մերցի հետ հանդիպումից հետո ասել է ՔՍՄ-ի ղեկավար Մարկուս Սյոդերը:

Նախկինում չէր բացառվում, որ հենց ինքը՝ Սյոդերը, կարող էր կանցլերի պաշտոնում առաջադրվել գերմանացի պահպանողականների կողմից։

ՔԴՄ-ի ղեկավարը նույնպես ընդգծել է, որ լիովին աջակցում է Մերցին և նրանց ընդհանուր նպատակին՝ փոխարինել իշխող կոալիցիային և «Գերմանիան վերադարձնել ճիշտ ուղի»։ Ինքը՝ Սյոդերը, մտադիր է շարունակել զբաղեցնել ՔՍՄ-ի նախագահի և Բավարիայի վարչապետի պաշտոնները։

Կանցլերի թեկնածության վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի սեպտեմբերի 23-ին ՔԴՄ/ՔՍՄ-ի ղեկավարության կողմից, սակայն սպասվում է, որ Մերցի թեկնածությունը կհաստատվի ձայների ճնշող մեծամասնությամբ։