Փաշինյանը՝ պոե՞տ. ինչ է փորձում փոխանցել ժողովրդին վարչապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հայաստանի վարչապետի մոտ բուռն ստեղծագործական շրջան է․ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն էլ է հավակնում լինել մեծանուն պոետ։ Վերջին շրջանում համացանցի նրա էջերում բանաստեղծությունների ու ասույթների պակաս չկա։
Վերջին բանաստեղծությունն «Իրական Հայաստան»-ի մասին է։ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի շուրջ մտորելիս է Փաշինյանն արարել է «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» վերնագրով բանաստեղծությունը: Փաշինյանը կարծում է, որ թեման ինքը ներկայացնում է գեղագիտական տեսանկյունից։
«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը, որը ևս ստեղծագործում է, Փաշինյանի ստեղծագործություններում գեղագիտություն չի տեսնում։ Միսկարյանն, այդուհանդերձ, կարծում է, որ Փաշինյանն ունի ստեղծագործելու անկեղծ մղում։
Փաշինյանը չի ձգտում հանճարեղ բանաստեղծ դառնալ, հատկապես, որ նրա ստեղծագործությունները չեն համապատասխանում ժամանակակից բանաստեղծության պահանջներին, կարծում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։ Ըստ նրա՝ վարչապետն այս ժանրն ընտրել է զուտ որպես PR տեխնոլոգիա։
Նիկոլ Փաշինյանի գրական աշխատանքներում ակնհայտ են գաղափարական հակասությունները, փոխվել են բառամթերքն ու գովերգվող երևույթները։ Եթե այժմ վարչապետի գրական ստեղծագործությունների առանցքում է Իրական Հայաստանը՝ 29 743 ք/կմ տարածքով, ապա նախքան 44-օրյա պատերազմը բանաստեղծություններում առկա էր Պատմական Հայաստանի թեման, գրում ու արտասանում էր Տիգրան Մեծի ու Ախթամարի մասին։
Նիկոլ Փաշինյանը պոեմներ գրելուց ավելի՛ կարևոր գործեր ունի անելու, պնդում է Գարեգին Միսկարյանը, հատկապես որ հրատապ են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգային սպառնալիքները, թե՛ ներքին բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը։
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի բանաստեղծությունները, թե՛ իշխանության գալուց հետո, թե՛ հիմա որակապես չեն փոխվել, պարզապես իրավիճակով պայմանավորված քաղաքացիները տարբեր կերպ են ընկալում։
Այուհանդերձ, գրականագետը կարծում է, որ Փաշինյանի գործերից ստացված է «Երկրի հակառակ կողմը» վեպը, որը գրվել է ընդհատակում։
Փաշինյանը բանաստեղծություններից զատ նաև թևավոր խոսքեր է հեղինակում։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան