Ինչպես է «Արևմտյան Նեղոսի» տենդը հասել Հայաստան և ինչպես պաշտպանվել

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

Հայաստանում տարածված «Արևմտյան Նեղոսի» տենդից մահվան մեկ դեպք է գրանցվել, հոսպիտալացված պացիենտների նոր թիվ Առողջապահության նախարարությունն առայժմ չի հայտնում։ Հայաստանում «Արևմտյան Նեղոսի» տենդի առաջին դեպքն արձանագրվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում՝ անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ։

 

«Արևմտյան Նեղոսի» տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով: Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից պտղին։ Բուժումը նշանակվում է ըստ ախտանշանների, այս վարակի դեմ նաև պատվաստանյութ չկա։ 

 

«Կլիման փոխվում է, փոխվում են տարբեր գործոններ, որի հետևանքով էլ հիվանդությունը տարածվել է Հայաստանում։ Կլիմայական փոփոխության հետ մեկտեղ՝ թռչունների, մոծակների միգրացիոն ուղղություններն էլ են փոխվում, վիրուսի կենսակերպն է փոխվում, և այդ գործոնների համադրությունը կարող է բերել հիվանդության աշխարհագրության տարածմանը կամ փոփոխմանը»,- Factor TV-ի հետ զրույցում պարզաբանեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի փոխտնօրեն Սերգեյ Չախմախչյանը։

 

Նա ընդգծեց, որ տենդից մահացած քաղաքացին հենց Հայաստանում է վարակվել։

 

«Կարելի է փաստել, որ տեղական դեպքեր են, այսինքն՝ Հայաստանում մոծակների մեջ առկա է այդ վիրուսը և փոխանցվում է մարդկանց»,- նշեց Չախմախչյանը։

 

«Արևմտյան Նեղոսի» տենդի ախտանշաններն են՝ ջերմություն, գլխացավ, մկանացավ, հոգնածություն, մաշկի ցան, աչքերի ցավ կամ անհանգստություն: Իսկ երբ հիվանդության ընթացքը ծանրանում է, կարող են լինել ուժեղ գլխացավեր, բարձր ջերմություն, պարանոցի ցավ, կարկամություն, գիտակցության կորուստ, ցնցումներ, փսխում, մկանների թուլություն կամ կաթված: Սերգեյ Չախմախչյանի խոսքով՝ հիվանդությունը կարող է նաև ախտանշաններ չունենալ, 80 տոկոս դեպքերում հենց այդպես էլ լինում է։

 

«Մեծ մասն այդ հիվանդությունն առանց ախտանշանների է տանում կամ դրանք այնքան թեթև են լինում, որ նմանվում են սովորական հարբուխի կամ գլխացավի, այդպիսով քաղաքացիները բուժօգնության չեն դիմում»,- նշեց Սերգեյ Չախմախչյանը։

 

«Արևմտյան Նեղոսի» տենդով չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից՝ ծածկել մարմինը, պատուհաններին հատուկ պաշտպանիչ ցանցեր անցկացնել, օգտագործել միջատասպան նյութեր կամ ցողիչներ և քնել մոծակներից պաշտպանված տարածքներում։

 

Արփի Հակոբյան