Իշխանության շռայլ «նվերը» «նախկիններին»․ ով է Եղիպատրուշում լեռնադահուկային հանգստավայր կառուցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Օրեր առաջ՝ օգոստոսի 15-ի նիստում ՀՀ կառավարությունն աննախադեպ որոշում կայացրեց՝ 1 ընկերության գործունեության տարածքը սահմանելով որպես ազատ տնտեսական գոտի և, ըստ էության, այդ նույն ընկերությանն էլ կարգելով որպես ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ։ Խոսքը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի մասին է, որն Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում լեռնադահուկային հանգստավայր է կառուցում։ Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կարգավիճակ շնորհվել է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի հիմնադրած «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ին։ Ուշագրավ է, որ վերջինս պետ․ռեգիստրում այդ անվամբ գրանցվել է 2023 թ-ի սեպտեմբերի 6-ին։ Այսինք՝ արդեն այդ ժամանակ ընկերության ղեկավարները վստահ էին իրենց ծրագրերում և կառավարության աջակցության մեջ։

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի իրական շահառուն Տիգրան Հարությունյանն է, «Միկշին» ՍՊԸ-ի սեփականտերը, հետախուզման մեջ գտնող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի որդին, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը։

Կառավարությանը ներկայացրած ներդրումային փաթեթում ընկերության պատասխանատուները ոչ ճիշտ տվյալ են ներկայացրել, իսկ կառավարությունն էլ կա՛մ չի նկատել այն, կա՛մ չի ցանկացել նկատել։

««Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ն ծրագրի իրականացման ընթացքում արդեն իսկ իրականացրել է 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչպես նաև ստեղծել է 90-100 նոր աշխատատեղ»,- նշված է ընկերության ծրագրում:

Իրավական կազո՞ւս, թե՞․․․

Մինչ այս որպես Եղիպատրուշում լեռնադահուկային հանգստավայրի ներդրող հանդես է եկել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ն և ոչ թե «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ն, այսինքն՝ ներդրումներն ու ստեղծված աշխատատեղերը վերագրվում էին ՓԲԸ-ին։ Համացանցի բաց աղբյուրների համաձայն՝ «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ն որևէ աշխատողի համար դրոշմանիշային պարտադիր վճարում չի կատարել։

Factor.am-ի հարցմանն ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ 2024 թ-ի օգոստոսի 9-ի դրությամբ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերությունում աշխատում է 12 անձ։ Ընդգծենք, որ ԱՏԳ դառնալու հայտը կառավարությունը քննարկել է 2024թ-ի օգոստոսի 15-ին, իսկ այդ ընթացքում աշխատողների թիվը չէր կարող այդքան կտրուկ աճել։

Այս հանգստավայրի ներդրումային ծրագիրն արդեն մի քանի անգամ հայտնվել է կառավարության նիստերի օրակարգերում՝ ստանալով տարատեսակ աջակցություն։ Գործադիրը 2021 թ-ի հուլիսի 29-ին հավանության է արժանացրել հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրը, 2022-ի ապրիլի 22-ին հավանություն է տվել «ՄԱՅԼԵՌ» ներդրումային ծրագրի շրջանակներում «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԲ ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին» և հարակից օրենսդրական նախագծերի փաթեթին (ճշգրտված), նույն տարվա հուլիսի 21-ին՝ տրամադրել է 1 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն, 2023 թ-ի ապրիլի 13-ին որոշել է կառուցել «ՄԱՅԼԵՌ» հանգստավայրի ասֆալտապատ ավտոճանապարհը՝ 900 մլն դրամ հատկացնելով հարկատուների գրպանից, 2024-ի օգոտսոսի 15-ին էլ ընկերությանը տվել է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կարգավիճակ։ Ուշագրավ է, որ այս բոլոր որոշումներն ընդունվել են լռելյայն, չզեկուցվող հարցերի փաթեթով։ Մինչդեռ, տնտեսական նման խոշոր ծրագիրը, առավել ևս նոր ազատ տնտեսական գոտու ստեղծումը նախկինում երկար քննարկումների առիթ կդառնար։ Օրինակ՝ Հրազդան քաղաքում «Էկոս» ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը բավականին հանգամանալից ներկայացվել է 2018 թ-ի օգոստոսի 30-ի նիստում։

Ընկերության հայտարարած ներդրումների ծավալը մինչև 30 մլրդ դրամ է՝ սահուղիների և արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերման և ժամանցային կենտրոնների, հյուրանոցների և այլ ենթակառուցվածքների կառուցման համար: Դրանց մի մասը՝ լեռնադահուկային համալիրը՝ ճոպանուղով, «Տաք տեղ» ռեստորանային համալիրը և դրանց սպասարկող ենթակառուցվածքներն արդեն գործում են 2023 թ-ի հունվարից։ Եվ այստեղ էլ կառավարությունն աչք է փակել ընկերության թույլ տված խախտման վրա նախքան 2022 թ-ի ընթացքում շինարարական աշխատանքներ կատարելը, ընկերությունը չի իրականացրել ճոպանուղիների, հյուրանոցային և ռեստորանային հանգույցի կառուցման համար կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի շրջակա միջավարի վրա ազդեցության և գնահատման փորձաքննություն։ Այն Շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակվել է միայն 2023 թ-ի հոկտեմբերի 4-ին, իսկ նախարար Հակոբ Սիմիդյանն այդ փորձաքննությունը հաստատել է 2023 թ-ի նոյեմբերի 16-ին։ Այսինքն՝ պաշտոնյաներն աչք են փակել այդ  լայնածավալ ու , փաստորեն, ապօրինի շինարարության վրա։ Դա էլ այն դեպքում, երբ 2022 թ-ին համայնքի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում էկոնոմիկայի նախարարության շենքի առջև՝ դժգոհելով իրենց հողերը գերակա շահ ճանաչելու դեմ։

 

Արտոնյալ ԱՏԳ-ն՝ մրցակցությունից դուրս

 

Ազատ տնտեսական գոտիներն ստեղծվում են ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման, արտահանման խթանման միջոցով Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով: Հանրապետությունում ներկայում գործում են 4 ազատ տնտեսական գոտի՝ «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ», «Մերիդիան», «Մեղրի» և «Էկոս»: Այս ԱՏԳ-ների գործունեության արդյունավետության գնահատական կառավարությունը չի հրապարակել։

Ազատ տնտեսական գոտում գործունեության թույլտվությունը կազմակերպություններին ազատում է որոշ հարկեր վճարելու պարտավորությունից: «Մայլեռ»-ը տվյալ դեպքում առնվազն շահութահարկ չի վճարելու։ Նկատենք, որ ԵՄ բարեվար­քության խմբի կողմից ՀՀ-ում գործող ԱՏԳ շահագործողներին տրվող՝ շահութահարկից ազատման արտոնու­թյուն­ները որակվել են որպես «վնա­սակար» հար­կային ռեժիմներ:

ԱՏԳ-ն ունենալու է զբոսաշրջային-ռեկրեացիոն ուղղվածություն և, ըստ ներդրումային ծրագրի, այդտեղ «արտահանումը լինելու է ծառայությունների տեսքով, մասնավորապես՝ օտարերկրացի զբոսաշրջիկների մասով (1 հաճախորդի կողմից կատարվելիք միջին ծախսը համալիրում մնալու ընթացքում, ըստ կանխատեսումների, կկազմի շուրջ 100,000 դրամ)՝ արտահանման ծավալները, աճելով միջինում շուրջ 23.1%-ով, հանգստավայրի գործունեության 18-րդ սեզոնին կկազմեն շուրջ 70 մլրդ ՀՀ դրամ։ Առաջին 18 սեզոնի ընթացքում արտահանման ծավալները միջինում կկազմեն շուրջ 30 մլրդ ՀՀ դրամ տարեկան։ Այսպիսով՝ արտահանման ծավալները առաջին փուլի 25-27 մլրդ դրամից նախատեսվում է երրորդ փուլում հասցնել  320-340 մլրդ դրամ»։

Անկախ նրանից, թե այս ցուցանիշներն իրականում ինչքանով կապահովվեն, ստացվում է, որ պետությունը լեռնադահուկային այս համալիրի համար առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում և ապահովում մրցակցությունից դուրս գործունեություն։

 

Աներևույթ տանիքը

 

Թե գործող կառավարությունում ո՞վ է առանձնահատուկ շահագրգիռ «նախկին ռեժիմի» կարկառուն ներկայացուցիչների նախաձեռնած «Մայլեռ» ծրագրի հաջողությամբ, հստակ տեղեկություններ չկան։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս հանգստավայրի «առաջմղմամբ» աչքի է ընկնում առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Նա 2023 թ-ի փետրվարին և մարտին բավականին ծավալուն գրառումներ է արել՝ դրվատելով «Մայլեռ»-ի ծրագիրը։

Ընդ որում՝ դրանցից երկուսում էլ նա հատուկ շնորհակալություն է  հայտնել այդ ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանին այս ներդրումային ծրագիրը կառավարությունում առաջխաղացնելու և հաստատման ներկայացնելու համար։

Պարզաբանում

Հրապարակման սկզբնական տարբերակում թույլ է տրվել անճշտություն։ Նշված է եղել՝ «2022-ի ապրիլի 22-ին ընկերությանը տվել է խաղատան լիցենզիա», սակայն կառավարությունը հավանություն է տվել ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին օրինագծին, որը սակայն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացության չի արժանացել և հետաձգվել է։

 

Գայանե Խաչատրյան