Մեր երկրին պետք են և՛ փառատոններ ու համերգներ, և´ զվարճանք, այլապես պիտի մեզ մահացած զգանք. Ռուբեն Բաբայան

Լուրեր

25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեզ, միանշանակ, պետք են և´փառատոններ ու համերգներ, և´զվարճանք: Դրանք առավել ևս պետք են այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք գտնվում են մեր վիճակում: Հակառակ դեպքում` դու համակերպվելու ես այն մտքի հետ, որ մահացած ես և կատարես թշնամու ցանկությունը: Հիշենք, որ մեր Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը բացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Մարդկանց հոռետեսական տրամադրություն ներարկելուց ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը չի շահելու»,-Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում Երևանի ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` պատասխանելով հարցին, թե մեր երկրին, որն այսօր կանգնած է արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերների առջև, արդյո՞ք պետք են «Ֆեստիվառներ», դիսկոտեկտներ:

Մեր զրուցակիցը շեշտում է`2020-ից հետո մեր ժողովուրդը հասկացավ, որ աշխարհում որևէ ստատիկ բան չկա և Հայաստանն էլ չունի իր համար ի սկզբանե նախատեսված տեղ այդ աշխարհում. «Փոխվում է աշխարհը, փոխվում են դաշնակիցները, և բաց աչքերով ապրելը ճիշտ է: Մեզ վախ են ներշնչել, ասել են`դուք ձեզնից բան չեք ներկայացնում, եթե չլինեն ձեզ պաշտպանող ուժերը, ձեզ կբնաջնջեն, մեր մեջ ծուլություն է ներմուծվել, որ դրա դեմ որևէ բան չանենք»,- ասում է նա:

Ռուբեն Բաբայանը խոսում է նաև անհատների մասին, որոնք նպաստում են առողջ հանրության ձևավորմանը և նկատում, որ մեր դպրոցը երկար ժամանակ չի կայացրել անհատների. «Եթե դատենք սոցցանցերից, մեր հանրությունն ապրում է ատելության մթնոլորտում, որը քաղցկեղ է: Մարդկանց պետք է քարոզել առողջ էգոիզմ, հասկացնել, որ դա առաջինն իրենց է վնասելու»:

Ռուբեն Բաբայանն անդրադառնում է մշակութային խնդիրների, մասնավորապես` «Մեկենասության մասին» օրենքին, որը թույլ կտար արվեստի ոլորտի հովանավորին խուսափել ինչ-ինչ հարկերից, այդպես էլ որևէ իշխանության օրոք Հայաստանում չի ընդունվում. «Մեկենասության մասին» օրենքը հաճախ ընկալվում է միայն ֆինանսական տեսանկյունից, բայց խնդիրը հասարակության համերաշխությունն է: Պետք է միավորել բիզնեսն ու մշակույթը, մենք ունենք իրար կարիքը:

Արվեստագետները կարիք ունեն բիզնես մտածողության և հակառակը: Այդ ֆինանսական օգնությունը պետք է գնա անհատ արվեստագետներին, անկախ խմբերին: Նրանք որքան քիչ կախված լինեն պետությունից, այնքան լավ»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան