Ձերբակալվածների պահման 33 վայրերից ութի գործունեությունն արդեն դադարեցվել է. ՆԳՆ

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում 2024 թ. ընթացքում նախատեսվում է 30 տոկոսով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը։ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Նպատակը առավել բարվոք, ճիշտ կահավորված, միջազգային չափանիշներին համապատասխան ձերբակալվածների պահման վայրեր ունենալն է, իսկ խնայված գումարով համակարգը կբարելավվի:

«Ստորաբաժանումները պետք է պարտադիր համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Ձերբակալվածներին պահելու այն վայրերը, որտեղ առավել քիչ անձինք են պահվել, մյուս կողմից՝ այն ստորաբաժանումները, որոնք չունեն բարվոք կահավորանք կամ պայմաններ, որոշում է կայացվել դրանք կրճատել»,-ներկայացնում է ռազմավարական պլանավորման քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը:

2022-2023 թթ. տվյալների ուսումնասիրության արդյունքում օպտիմալացվել են այն ՁՊՎ-ները, որոնց դեպքում առկա են եղել անմխիթար վիճակ և ոչ բարվոք պայմաններ, հաշվի են առնվել նաև ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը, կենսապայմանները, մոտակա վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։ Ըստ այդմ, ձերբակալվածների պահման 33 վայրերից ութի գործունեությունն արդեն դադարեցվել է, իսկ առաջիկայում կդադարեցվի ևս մեկի գործունեությունը։

«Ուսումնասիրության արդյունքներով պարզել ենք, որ ոստիկանությունում գործող ոչ բոլոր ձերբակալվածների պահման վայրերն են աշխատում ամբողջ ծավալով, օրինակ՝ ձերբակալվածների պահման վայրեր ունենք, որտեղ տարեկան մեկ կամ երկու ձերբակալված է պահվում»,- նշում է Արմեն Մկրտչյանը։
Գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով ՆԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում շարունակվելու են մոնիթորինգային աշխատանքները՝ ճշտելու լրացուցիչ օպտիմալացման կարիքներն ու ժամանակացույցը: