Իրանի փոխնախագահ Զարիֆը 10 օր պաշտոնավարելուց հետո հրաժարական է տվել

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը 2013-2021 թվականներին զբաղեցրել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը և հանդես է եկել ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին, հրաժարական է տվել՝ ընդամենը 10 օր պաշտոնավարելուց հետո:

«Ես բավարարված չեմ աշխատանքիս արդյունքից։ Այլ խնդիրների հետ մեկտեղ՝ սա ինձ ստիպեց շարունակել իմ ուղին համալսարանում»,- գրել է նա X-ում:

Խոսքը խորհրդատվական խորհրդի մասին է, որը Զարիֆը գլխավորել է հուլիսի 5-ին Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքիանի հաղթանակից անմիջապես հետո։ Զարիֆը պատասխանատու էր նոր կաբինետի թեկնածուների ընտրության համար, որը խորհրդարանի հաստատմանը ներկայացվել էր օգոստոսի 11-ին:

Անանունության պայմանով Թեհրանում բարձրաստիճան տեղեկացված աղբյուրները Amwaj.media-ին հայտնել են, որ հրաժարականը պայմանավորված է անցումային թիմի առաջարկությունները հիմնականում անտեսելու՝ Փեզեշքիանի որոշումից խորը հիասթափությամբ: Բացի այդ, կուլիսներում խառնաշփոթ է առաջացել Զարիֆին պաշտոնանկ անելու ակնհայտ կոշտ փորձի պատճառով՝ Արևմուտքի հետ կապեր ունեցող պաշտոնյաներին արգելող օրենքի միջոցով:

Զարիֆը՝ իսլամական հանրապետության ռեֆորմիստների թևի ներկայացուցիչը, համարվում է ԱՄՆ-ի հետ երկխոսության գլխավոր կողմնակիցներից մեկը, ինչի համար նրան քննադատում են իրանցի պահպանողականները։ Դիվանագետն ակտիվ մասնակցություն է ունեցել 2015 թվականին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մշակմանն ու կնքմանը։

Ընտրություններում Փեզեշքիանի հաղթանակից հետո Զարիֆը հայտարարել էր, որ նոր նախագահը պատրաստակամ է վերականգնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը։