Կողմերին պակասում է քաղաքական կամքը․ Կլաարը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման մասին

Լուրեր

13.05.2025 | 23:29
Անկարան չի փոխել դիրքորոշումը՝ ՆԱՏՕ-ն չպետք է լինի ռուս-ուկրաինական պատերազմի մաս․ Էրդողանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
13.05.2025 | 23:17
ԱՄՆ վարչակազմն անտեսում է Թբիլիսիին․ Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Դոնալդ Թրամփին ու Ջեյ Դի Վենսին
13.05.2025 | 23:02
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում
13.05.2025 | 22:55
Ալիևը Թուրքիայի ԱԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների խորացումը
13.05.2025 | 22:46
Թրամփն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը 142 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագիր են ստորագրել
13.05.2025 | 22:40
ՀՀ բալանսավորված արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը՝ ՀՀ քաղաքացիների ձգտումներին համահունչ․ Արարատ Միրզոյան
13.05.2025 | 22:33
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուկրաինական հակամարտությունում խաղաղության հնարավորության պատուհան է տեսնում
13.05.2025 | 22:22
Ադրբեջանական Սումգայիթում Bayraktar անօդաչու թռչող սարքեր կարտադրվեն
13.05.2025 | 22:18
Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները հանդիպել են ԵԽ նախարարական նստաշրջանի շրջանակներում
13.05.2025 | 22:05
Պատմության ուսուցչուհին հակափաստարկ չունի. Արմավիրի մարզպետարանի արձագանքը` Մերձավանի դպրոցի դասադուլին
13.05.2025 | 22:00
Փաշինյա՛ն, լոլիկ վաճառող միլիոնատերը, Քոչարյանը, Սարգսյանը ինչո՞ւ չպատժվեցին․ դո՛ւ էիր ասում՝ կծեփեմ ասֆալտին․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2025 | 21:48
Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը
13.05.2025 | 21:36
Բրիտանիան Ադրբեջանի «Զանգեզուր» լցանավը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ ռուսական նավթ փոխադրելու համար
13.05.2025 | 21:23
Նոան հաղթեց Արարատ-Արմենիային՝ հռչակվելով Հայաստանի գավաթակիր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.05.2025 | 21:11
Մխիթար Հայրապետյանն ընդունել է տեխնոլոգիական ոլորտում մեծ ներդրում ունեցող ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարային
Բոլորը

Հարավային Կովկասի և Վրաստանումի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանում իր աշխատանքին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Հարցին՝ ինչպե՞ս կբնութագրի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումը վերջին մի քանի տարիների ընթացքում, Կլաարն ասել է, որ ոչ միանշանակ պատկեր է եղել։

«Մենք լավ ժամանակներ ենք տեսել, և ես հուսով եմ, որ դեռ ապրում ենք դրանցից մի քանիսը, բայց մենք նաև տեսել ենք բավականին մեծ թվով անմեղ զոհեր և բռնություն։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, տարբեր զինված բախումները և ավելի լայնածավալ ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի հայերի զանգվածային հեռացումն ամենադժվար իրավիճակներից են, որոնց հետ ես ստիպված եմ եղել բախվել»,- ասել է ԵՄ պաշտոնյան։

Ըստ նրա՝ այժմ ավելի ակտիվ երկխոսություն ունեն Բաքվի և Երևանի միջև, որում իր ներդրումն է ունեցել նաև ԵՄ-ն։

«Մենք քննարկումներ ենք ունենում՝ ուղղված խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Հուսով եմ, որ քաղաքական կամքի առկայության ու բոլոր կողմերի շարունակական ջանքերով թշնամության և բռնության էջը վերջնականապես կշրջվի՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- ասել է նա։

Գնահատելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդական ջանքերը, մասնավորապես, այսպես կոչված, «Բրյուսելյան գործընթացը»՝ Տոյվո Կլաարը նշել է, որ մինչև 2020 թվականի պատերազմը ԵՄ-ն շատ ավելի պակաս նշանակալի դեր էր խաղում և խնդիր ուներ աջակցել հիմնական միջազգային ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին։

«2020 թվականի պատերազմից հետո ԵՄ-ն, հիմնականում կողմերի խնդրանքով, սկսեց ավելի ակնառու դեր խաղալ։ Սա ավարտվեց Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև բարձր մակարդակի եռակողմ հանդիպումներով։ Կարծում եմ, որ այս հանդիպումները, ի լրումն այլ միջազգային դերակատարների կողմից ձեռնարկված ջանքերի, անհրաժեշտ տարածք են ապահովել երկու առաջնորդների համար վտանգված հիմնական հարցերի շուրջ ընդհանուր փոխըմբռնման հասնելու համար՝ խաղաղության պայմանագիր, սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնում և հումանիտար խնդիրներ»,- ասել է նա։

Կլաարը հիշեցրել է, որ եղել է ղեկավարների վեց հանդիպում Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2023 թվականի հուլիսի 15-ը, ունեցել են բազմաթիվ բարձր մակարդակի հեռախոսազանգեր և կազմակերպել անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպումներ։

«Բաքու և Երևան կատարած իմ այցերի հետ միասին, ես կարծում եմ, ԵՄ-ն օգնել է ստեղծել մի շրջանակ, որտեղից առաջնորդները կարող են ուղղորդել արտաքին գործերի նախարարներին, փոխվարչապետներին և այլ կարևոր դերակատարների ու առաջնորդել հետագա բանակցությունները: Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի ուղին կարողացել է տալ կոնկրետ դրական արդյունքներ։ ԵՄ-ն ողջունել է այս բոլոր զարգացումները՝ լինի դա ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը, թե 2024 թվականի ապրիլի 19-ի սահմանազատման և սահմանագծման  ավելի վերջին համաձայնագրերը»,- նշել է Կլաարը՝ հավելելով, որ թեպետ վերջին շրջանում տեսել են ավելի շատ երկկողմ հանդիպումներ, ԵՄ-ն պատրաստ է կրկին հանդես գալ որպես միջնորդ, եթե կողմերը դիմեն:

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև առաջիկայում խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունից՝ ԵՄ պաշտոնյան ասել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է։

«Ինձ թվում է՝ պակասում է քաղաքական կամքը, որն անհրաժեշտ է վերջնագծին հասնելու համար։ Մեզ ոգևորել են նախագծերի վերջին ինտենսիվ փոխանակումները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վերջին եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ Վաշինգտոնում՝ 2024 թվականի հուլիսի 10-ին։ Մենք համոզված ենք, որ մնացած հարցերի և ձևակերպումների շուրջ վերջնական համաձայնության հասնելը հասանելի է: Խաղաղության պայմանագիրը և դրա հետագա իրականացումն արմատապես կփոխեն իրավիճակը տարածաշրջանում։ Կարծում եմ՝ առաջնորդները նույնպես կիսում են այս տեսակետը և կգործադրեն բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս հարցում վերջնական համաձայնության հասնելու համար։ Այնուամենայնիվ, այն փաստը, որ նրանք չեն հանդիպել Մեծ Բրիտանիայում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, նույնպես հիշեցնում է, թե որքան փխրուն է այս գործընթացը: Սա չի վկայում կողմերի հանձնառության պակասի մասին, այլ ցույց է տալիս զգայունությունը, որը կապված է ոչ միայն բովանդակության, այլև նորմալացման քննարկումների գործընթացի հետ»,- հայտարարել է նա։

Հարցին՝ ի՞նչ կտա խաղաղության պայմանագիրը կնքվելու դեպքում, Կլաարը պատասխանել է, որ դա մեծ ձեռքբերում կլինի։

«Բայց պայմանավորվածությունները, իհարկե, պետք է կյանքի կոչվեն, հետևաբար, խաղաղության պայմանագիրը միայն անցումային կետ կլինի դեպի կարգավորում։ Ի վերջո, աշխարհը մարդկանց մասին է, և հարաբերությունների կարգավորումը պետք է նշանակի նորմալացում հասարակությունների մակարդակով։ Խաղաղության ջանքերը պետք է ներառեն մարդկանց միջև վստահության և հաշտության ձևավորումը, որպեսզի նրանք կարողանան խաղաղություն հաստատել միմյանց հետ: Ուստի, ես միշտ մեծ ուշադրություն եմ դարձրել պաշտոնական բանակցային գործընթացների շուրջ վստահություն, երկխոսություն և հաշտեցում ստեղծելու ջանքերին, ԵՄ-ն երկար տարիներ աջակցել է նման գործողություններին՝ օգնելու իրական խաղաղության համար նպաստավոր միջավայր ստեղծել»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Միջազգային հանրությունը, ըստ նրա, պետք է շարունակի ներգրավված լինել ինչպես քաղաքականապես, այնպես էլ ֆինանսապես, նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո:

«Բայց բեռը, ինչպես և հիմա, ընկնելու է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության վրա, որպեսզի կանգ չառնեն ճանապարհի կեսից, այլ շարունակեն մինչև վերջ գնալ հարաբերությունների ամբողջական կարգավորման ոչ միայն կառավարությունների, այլև ժողովուրդների միջև»,- հայտարարել է Տոյվո Կլաարը։