Մարդկանց գլխիվայր կախում են, երկաթե ձողերով ծեծում․ բանտարկված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը պատմել է Բաքվի մեկուսարանում խոշտանգումների մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին, որը կալանքի տակ է անցած տարվա նոյեմբերից, պատմել է Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում խոշտանգումների մասին։ Նրա վկայությունները ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ես կալանավորվել եմ 2023 թվականի նոյեմբերի 20-ին։ Նոյեմբերի 22-ից մենք կալանքի տակ ենք Բաքվի քննչական մեկուսարանում, որը հայտնի է որպես «Քյուրդախանի բանտ»։ Սկզբում ես լսում էի միայն խոշտանգումների ձայներ՝ ապտակներ, բռունցքներ, հայհոյանքներ, վիրավորանքներ։ Հետո իմ սեփական աչքերով տեսա անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների դեպքեր՝ ծեծ (դեմքի և մարմնի ծանր վնասվածքներ), ձեռնաշղթաներով կալանավորին երկաթե ձողերով միջնորմներից կախում, բացի այդ, բանտարկյալը ստիպված է քնել բետոնե հատակին՝ մի ձեռքը ձեռնաշղթաներով կապած ոտքին՝ մահճակալի գլխին, իսկ մյուսը՝ ոտքին՝ մահճակալի ներքևի մասում։ Գիշերը 12 ժամ բանտարկյալին գլխիվայր կախում են, ձեռքերն ու ոտքերը երկաթյա ձողերին կապում ու երկաթե ձողերով և մահակով ծեծում…»,- ներկայացրել է Հասանլին։

Նա նշել է, որ խոշտանգումների հետ կապված ինքը բազմիցս դիմել է Քրեակատարողական ծառայության ղեկավարությանը, քննչական մեկուսարանի ղեկավարությանը, օմբուդսմենին, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել։

«Բանտարկյալներին սովորաբար խոշտանգում են առավոտյան ժամը 9-ից 10-ը: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում պահակները գալիս են և սկսում ծեծել ու վիրավորել։ Բռնության դեպքերն արդարացնելու համար Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանի ղեկավար Էլնուր Իսմայիլովը և նրա տեղակալները պնդում են, որ ծեծի ենթարկվողները խնդրահարույց բանտարկյալներ են։ Ասում են՝ եթե չծեծես, քննչական մեկուսարանը կդառնա անկառավարելի։ Ամեն անգամ, երբ ես բողոքում եմ, բանտի ղեկավարությունը պնդում է, որ խոշտանգումները, ծեծն ու վիրավորանքն օրինական և արդարացված միջոցներ են։ Բոլոր միջանցքներում փակցված են օմբուդսմենի թեժ գիծը 916 և ադրբեջաներեն ու անգլերեն «Ո՛չ խոշտանգմանը» գրությունը։ Այդ պաստառների տակ էլ բանտարկյալներին խոշտանգում են։ Խոշտանգումները շարունակվում են ամեն շաբաթ, երբեմն՝ ամեն օր։ Երբեմն ծեծում են մեկին, երբեմն՝ 10-15 հոգու միաժամանակ»,- պատմել է Հասանլին։

Ըստ նրա՝ գլխավոր խոշտանգողներն են պետի տեղակալ, փոխգնդապետ Ջեյհուն Հաջիևը և կապիտան Ջավիդ Գյուլալիևը։

«Բանտում գտնվող հայտնի դահիճներից մեկը ենթասպա Փարվիզ Գուլիևն է։ Նա խոշտանգումների հատուկ ձև ունի․ կալանավորներին գլխիվայր կախում է երկաթե ձողերից, ձեռնաշղթաներ է կապում նրանց ոտքերին ու ձեռքերին, ապա մահակով ծեծում։ Այս բոլոր ապօրինություններն ու կամայականությունները պետք է լրջորեն հետաքննվեն, մեղավորները պետք է պատժվեն, իսկ համակարգված խոշտանգումները պետք է կանխվեն։ 2024 թվականի առաջին վեց ամսում ես գրանցել եմ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի 58 դեպք։ Սրանք այն դեպքերն են, որոնց ես կարողացա հաշվել և ականատեսը լինել։ Հիմա պատկերացրեք, թե ինչ մասշտաբներով են խոշտանգումները և դաժան վերաբերմունքը քննչական մեկուսարաններում և բանտերում»,- գրել է լրագրողը։

Նշենք, որ 2023 թվականի նոյեմբերից կալանավորվել են Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործերը հետաքննող Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին, փոխտնօրեն Մուհամմեդ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքիզին, լրագրող Նարգիզ Աբսալամովան, լրագրող Հաֆիզ Բաբալին (Թուրան գործակալության տնտեսական բաժնի խմբագիրը), լրագրող Էլնարա Գասիմովան։ Նրանք կալանավորվել են արտարժույթի մաքսանենգության կեղծ մեղադրանքներով։ Լրագրողների գործերով հետաքննությունը շարունակվում է։ Միջազգային լրագրողական կազմակերպությունները բազմիցս կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել նրանց։

Էմմա Չոբանյան