ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովն ընդունող Ադրբեջանում նավթագազի այրումը հասել է տասնամյա ամենաբարձր ցուցանիշին․ Financial Times

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովը հյուրընկալող Ադրբեջանում նավթագազի այրումը 2023 թվականին հասել է տասնամյա ամենաբարձր ցուցանիշին։ Ակտիվիստների խմբի վերլուծության համաձայն՝ մեղավորների թվում են BP-ի և երկրի պետական ​​նավթային ընկերության հետ կապված օբյեկտները։ Այս մասին ասվում է Financial Times-ի անդրադարձում։

Նշվում է, որ գազի այրումը՝ կլանման փոխարեն, որը տեղի է ունենում նավթի հորատման ժամանակ և հանդիսանում է ածխաթթու գազի և մեթանի արտանետումների, ինչպես նաև սև մրի հիմնական աղբյուրը, գլոբալ տաքացման գործում զգալի ներդրում է:

Ոչ առևտրային Global Witness կազմակերպության արբանյակային տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի նավթագազային օբյեկտներում այրված գազի քանակն աճել է 10,5 տոկոսով 2018 թվականից ի վեր, երբ երկիրը հաղորդել է ջերմոցային գազերի արտանետումների մասին: Այրումն ավելացել է մի քանի ձեռնարկություններում, որոնք շահագործվում կամ պատկանում են ադրբեջանական նավթի և գազի ոլորտում խոշոր խաղացող BP-ին և ադրբեջանական պետական ​​նավթային SOCAR ընկերությանը, չնայած ինչպես ընկերությունների, այնպես էլ երկրի «բազմաթիվ խոստումներին»՝ մինչև 2030 թվականը վերացնել այդ պրակտիկան։

«Ադրբեջանում ակտիվությունը «մեծ մասամբ աննկատ է  մնացել», քանի որ երկիրը վեց տարի շարունակ չի հայտնել իր արտանետումների մասին»,- ասել է է Global Witness-ի ավագ հետազոտող Պատրիկ Գեյլին:

Համաշխարհային ջերմաստիճանի բարձրացման դեմ Փարիզյան համաձայնագրի համաձայն՝ երկրները պարտավոր են երկու տարին մեկ հաղորդել արտանետումների մասին տվյալները:

Մեթանը պատասխանատու է արդյունաբերական դարաշրջանում մարդու կողմից առաջացած տաքացման մոտ մեկ երրորդի համար: Այն 20 տարվա ընթացքում շատ ավելի մեծ ջերմություն է պահպանում, քան ածխաթթու գազը: Ավելի քան 155 երկրներ ստորագրել են մինչև 2030 թվականը մեթանի արտանետումները 30 տոկոսով կրճատելու համաշխարհային խոստում, այդ թվում՝ Ադրբեջանը։

Լրատվամիջոցը նշում է, որ նոյեմբերին COP29-ը հյուրընկալող Ադրբեջանի դերն արդեն քննադատության է ենթարկվել, երբ ակտիվիստները և որոշ քաղաքական գործիչներ կասկածի տակ են դնում հանածո վառելիք արտադրող մեկ այլ երկրի՝ կլիմայի փոփոխության աշխարհի ամենակարևոր գագաթնաժողովը հյուրընկալելու նպատակահարմարությունը։

Global Witness-ը պարզել է, որ գազի այրման արագությունը վերջին վեց տարում աճել է ավելի քան 70 տոկոսով՝ օգտագործելով Կոլորադոյի հանքերի դպրոցի VIIRS Nightfire ծառայության տվյալները՝ ադրբեջանական տարածքում ցամաքային և ծովային նավթագազային 18 կայանքների համար: 2018 թվականի սեպտեմբերից ի վեր արբանյակների կողմից ֆիքսվել է ավելի քան 1000 առանձին այրում:

Կազմակերպությունը նշում է, որ գազի այրումը բարձր է մնացել BP-ի մի քանի օբյեկտներում, այդ թվում՝ Կասպից ծովում գտնվող «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» (ACG) հսկայական հանքավայրում և Բաքվից հարավ գտնվող Սանգաչալ տերմինալում։ Անցյալ տարի ACG-ում այրված գազի ծավալը գրեթե հավասարվել է 2014 թվականին գրանցված ռեկորդային առավելագույնին, չնայած այն հանգամանքին, որ այնտեղ նավթի արդյունահանումն այժմ շատ ավելի ցածր է:

BP-ն ասել է, որ իր գլոբալ հանքարդյունաբերության ոլորտում այրման ծավալը վերջին տասնամյակի ընթացքում նվազել է գրեթե 60 տոկոսով, և որ այն պատրաստվում է դադարեցնել մինչև 2030 թվականը: Ընկերությունը հայտնել է, որ Կասպից ծովի տարածաշրջանում գործում է ավելի քան 30 տարի և չի հայտնաբերել «օդի որակի բնապահպանական չափանիշների գերազանցում» 2019 թվականից ի վեր Սանգաչալի տերմինալի շուրջ։

Ադրբեջանական SOCAR-ը չի պատասխանել լրատվամիջոցի մեկնաբանության դիմումին, իսկ COP29-ի կազմակերպչական խումբը հրաժարվել է մեկնաբանությունից:

Ադրբեջանի բնապահպանության նախարարությունից էլ հայտնել են, թե արտանետումների վերաբերյալ հաշվետվությունների հետաձգում է եղել՝ կապված Covid-19 համավարակի և այլ գործոնների հետ, սակայն ակնկալվում է, որ տվյալները հասանելի կլինեն մինչև տարեվերջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի