Վարկավորում «Սահակյանշին» ՓԲԸ-ին՝ առանց ստուգումների․ Հաշվեքննիչ պալատը խախտումներ է արձանագրել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ ֆինանսների նախարարությունը 1.6 մլրդ դրամ վարկ է տրամադրել «Սահակյանշին» ՓԲ ընկերությանը՝ առանց պահանջվող գումարների հիմնավորման, առանց ընկերության վճարունակության վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացության, առանց վարկի ապահովման միջոցների, առանց ծրագրի իրականացման արդյունավետության հաշվարկի և նույնիսկ առանց վարկավորման հայտի ներկայացման։ Սա արձանագրել է Հաշվեքննիչ պալատը՝ ուսումնասիրելով ֆինանսների նախարարության 2023 թ-ի գործունեությունը։

«Սահակյանշին» ընկերությանը նման վարկ հատկացնելու որոշում կայացրել է ՀՀ կառավարությունը՝ 2023 թ-ի սեպտեմբերի 14-ին, «Վեդի պատվարի և օժանդակ կառուցվածքների նախագծում և կառուցում» պայմանագրի շրջանակներում։ Վարկի վճարման համար հիմք է ընդունվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից տրված տեղեկատվությունը, թե կապալառուն «Վեդի պատվարի և օժանդակ կառուցվածքների նախագծում և կառուցում» պայմանագրով նախատեսված աշխատանքների ֆինանսավորման նպատակով օգտագործել է 1․6 մլրդ դրամ։ Սակայն Հաշվեքննիչ պալատը պարզել է, որ վարկային պայմանագիրը կնքելուց հետո մինչև տրամադրումն ընկած ժամանակահատվածում պայմանագրի շրջանակում կատարվել են ընդամենը 211 մլն դրամի աշխատանքներ։

Ընդ որում՝ պետական կառույցները չեն օգտվել իրենց իրավունքից՝ ստուգելու և վերահսկելու ընկերության ֆինանսական գործունեությունը։ «Սահակյանշին»-ը 1․6 մլրդ դրամի թվով երեք հայտերում նշել է, որ պարտքերի վճարումները կատարելուց հետո կներկայացնի հիմնավորող փաստաթղթերը, սակայն դրանք այդպես էլ չի ներկայացրել հաշվեքննությանը։ Ընկերության պարտքերի ծավալը հայտնի չէ, սակայն վարկի հատկացման ժամանակ միայն տույժ-տուգանքները կազմել են ավելի քան 2․9 մլն եվրո։

Ֆինանսների նախարարությունը բյուջետային վարկի տրամադրումը հիմնավորել է կառավարության որոշմամբ։

Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն եվրո է, իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներով։ Վեդիի ջրամբարի ծավալը նախատեսված է 29․4 մլն մ3, այն ներառում է երկու պատվարներ, վարարային ջրհեռ, ցեմենտացիոն վարագույր, ոռոգման կուլվերտ, ջրառ և ջրտուք հանգույցներ, հիդրոմեխանիկական և հսկիչ-չափիչ սարքավորումներ ու հեռակառավարման ՍԿԱԴԱ համակարգ։

«Սահակյանշին» ընկերությունը ջրամբարը սկսել է կառուցել 2017 թ-ի մարտին։ Ծրագիրը պետք է ավարտվեր 2 տարում, այսինքն՝ 2019 թ-ին։ 2023-ի սեպտեմբերին, բյուջետային վարկի տրամադրման ժամանակ, պատասխանատուները նշել էին, թե ընկերությունն ունի ֆինանսական խնդիրներ՝ «պայմանավորված կորոնավիրուսային վարակով, պատաերազմական իրավիճակով, շինարարական նյութերի թանկացմամբ, նաև՝ եվրոյի փոխարժեքը կտրուկ անկմամբ», և վստահեցրել, թե աշխատանքները կավարտվեն 2023-ի դեկտեմբերին։ Ուշագրավ է, որ 2023-ի սեպտեմբերի դրությամբ ջրամբարի կառուցման ծրագրի կատարողականը գնահատվում էր 94%, իսկ 2024թ-ի մայիսին՝ 97%։ Թե երբ կկատարվի աշխատանքների այդ վերջին 3%-ը, պաշտոնյաները նոր ժամկետներ չեն նշում։

«Սահակյանշին» ընկերության 2023 թ-ի ֆինանասական հաշվետվության համաձայն՝ 107.5 մլն դրամի վնաս է ունեցել, 2022-ի արդյունքներով նույնպես վնասով է աշխատել՝ 58.3 մլն դրամ։ 

«Սահակյանշին» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1999 թ-ին, 99%-ի սեփականատերը Սուրեն Սահակյանն է։ Հայաստանի նախկին իշխանությունները նրան են պատվիրել խոշոր շինարարական աշխատանքներ՝ ՊԵԿ-ի Դիլիջանի ուսումնական կենտրոն, «Մոնթե Մելքոնյան» ճանապարհային հանգույց, Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ մոտ 6 հեկտարի վրա բնակելի թաղամաս, Մարմարիկի ջրամբար, Արզնի-Շամիրամ ջրանցք, «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղի, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կամուրջներ և այլն:

2018-ի իշխանափոխությունից հետո խոշոր չարաշահումներ հայտնաբերվեցին Դիլիջանի ուսկենտրոնի շինարարության աշխատանքներում,  հարուցվեց քրգործ, 2019-ին էլ ՊԵԿ-ը հայտարարեց, որ «Սահակյանշին»-ը թաքցրել է ավելի քան 1.4 մլրդ դրամ հարկային պարտավորություն։

Քրեական գործի նախաքննությունը մինչև օրս շարունակվում է, գործով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա։ 

 

Գայանե Խաչատրյան