Նորմալ է պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել, քանի որ զգում է՝ կարող է ագրեսիայի ենթարկվել մեկ այլ երկրի կողմից․ Մակրոնը՝ Երևանին ֆրանսիական զենք մատակարարելու մասին

Լուրեր

26.10.2026 | 14:02
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոնդոնում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովը, որին, ի թիվս եվրոպական երկրների ղեկավարների, մասնակցում են նաև ՀՀ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ ունենալով գագաթնաժողովին, Հայաստանի վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում կատարած գրառումներով ներկայացրել է  Մակրոնի շեշտադրումները․

 «-Աջակցություն Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը,

-Աջակցություն Հայաստանիի և Ադրբեջանի միջև շարունակվող քննարկումներին՝ խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ՝ արդար և տևական խաղաղության հասնելու համար՝ միջազգային իրավունքին համապատասխան»:

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտության մասին Էմանուել Մակրոնը նշել է․

«Եթե ​​նայեք անցած տասնամյակին, ապա Ադրբեջանն ավելի է լավ է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե ճիշտ եմ հիշում, իսկ եթե ոչ, ապա ուղղեք ինձ, Ադրբեջանը 2020 թվականին սարսափելի պատերազմ սկսեց»։

Ապա խոսելով Հայաստանի և Ֆրանսիայի ռազմատեխնիկական համագործակցության մասին նախագահ Մակրոնն ասել է․

«Նորմալ է պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել և զգում է, որ կարող է ագրեսիայի ենթարկվել մեկ այլ երկրի կողմից»:


 

Իր խոսքում  Էմանուել Մակրոնն ադրադարձել է նաև  Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրին․

«Հայաստանի հեռանկարը խաղաղությունն է, Ֆրանսիայի հեռանկարը խաղաղությունն է, հուսով եմ՝ Ադրբեջանի հեռանկարը խաղաղությունն է։ Եվ եթե երկու երկրներն ավարտեն հաշտության պայմանագիրը, մենք կաջակցենք նման պայմանագրին»: