Հայաստանի կառավարությունը մինչ օրս չի ստացել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 12,5% բաժնեմասը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Հայաստանի կառավարությունը մինչ օրս չի ստացել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության՝ իրեն խոստացված 12․5 % բաժնետոմսերը։ Մինչդեռ Լիդիանի այս շռայլ նվիրատվության մտադրության մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է մոտ 1․5 տարի առաջ՝ 2023 թ-ի փետրվարին՝ ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև։

2024 թ-ի հունվարի 18-ի նիստում կառավարությունը հաստատեց «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12․5 %-ը Հայաստանին նվիրաբերելու որոշումը և 1 ամիս ժամանակ տվեց՝ պայմանագրի նախապատրաստման և գույքային իրավունքների պետական գրանցման համար։  

Factor.am-ը էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվեց՝ ո՞ր փուլում է պայմանագրի կնքումը, ե՞րբ է նախատեսվում և ինչո՞ւ է ձգձգվում։ Պարզվեց՝ կառավարությունը բոլորովին վերջերս՝ հունիսի 14-ին, մեկ այլ որոշմամբ երկարաձգել է պայմանագրի կնքման ժամկետը մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այս հետաձգումը, ըստ նախարարության, պայմանավորված է «որոշ տեխնիկական խնդիրներով»։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 2023 թ-ի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերության ընդհանուր պարտավորությունները կազմել են 624․7 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ կուտակած վնասը՝ 366.3 միլիոն ԱՄՆ դոլար։

Բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կետերից մեկով նշվում է՝ «Նվիրառուն սույնով հավաստում է, որ ծանոթացել է Պայմանագրի կնքման օրվա դրությամբ Ընկերության գործունեության մանրամասներին, ինչպես նաև վերջինիս ֆինանսական վիճակին ու պարտավորություններին»: Սակայն այդ պարտավորությունները չստանձնելու մասին որևէ նշում փաստաթղթում չկա։ Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից պնդել են նախկին հայտարարությունը՝ ««Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության ընթացքում առկա ֆինանսական պարտավորությունների մասով ՀՀ կառավարությունը պարտավորություններ չի ստանձնի»։

Նախարարությունից նաև հետաքրքրվել էինք, թե ի՞նչ է արվել 2023 թ-ի տարեվերջին Բեռնի կոնվենցիայի կոմիտեի տված գնահատականների կապակցությամբ, ըստ որոնց՝ ՀՀ կառավարությունը պետք է դադարեցնի Ամուլսարում ոսկու հանքի հետ կապված աշխատանքները, վերանայի Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի ՇՄԱԳ-ը, այսինքն՝ փաստացի նոր ՇՄԱԳ իրականացնի, ստեղծի «Ջերմուկ» ազգային պարկ և այլն։

««Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն անցել է ՇՄԱԳ փորձաքննություն, և հետագա արդյունքները մի քանի անգամ դիտարկվել են մասնագետների կողմից, հետևաբար՝ ընկերության գործարկման արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը գնահատված և կառավարելի են»,- պատասխանել են նախարարությունից։

Ամուլսարի հանքավայրի ՇՄԱԳ փորձաքննության «ժամկետանց» լինելու հարցին, օրենքի դրույթներին, միջազգային փորձագիտական ու ՀՀ քաղաքացիների կարծիքներին Factor.am-ն անդրադարձել էր ավելի վաղ։ Բայց, փաստորեն, կառավարությունը մտադիր չէ վերանայել իր դիրքորոշումը։  

1 տարի առաջ կառավարության ու ընկերության ներկայացուցիչները հայտարարում էին, թե առաջին ոսկին Ամուլսարի հանքավայրից ծրագրում են ստանալ 2024 թ-ին։

Factor.am-ը «Լիդիան Արմենիա»-ից փորձեց ճշտել՝ ներկայում ի՞նչ աշխատանքներ են իրականացվում, արդյո՞ք գործընթացներն ըստ ծրագրի են գնում։ Պատասխանը հակիրճ էր՝ «նախապատրաստական փուլում ենք»։

Գայանե Խաչատրյան