Փշալարով կիսված գյուղը․ վիճող ամուսիններ, դիմակավոր ԱԱԾ-ականներ, հպարտ ՔՊ-ականներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Բոլորը

Կիրանցում սահմանազատումից հետո զինված ադրբեջանցի սահմանապահներն իրենց դրոշն են տեղադրել, իսկ ոչ հեռու ծածանվում է հայկական եռագույնը, տեղում ծառայություն են իրականացնում հայ սահմանապահները։

Սա միակ փոփոխությունը չէ։ Կիրանց տանող ճանապարհը, այդ թվում՝ կամուրջը, նույնպես անցնելու են Ադրբեջանին։ Ըստ պայմանավորվածության՝ վերջնաժամկետն այս ամսվա վերջին օրերն են։ Հայկական կողմը մինչ այդ նոր ճանապարհ է կառուցում։

Մեկ ամիս առաջ Factor TV-ն այս պատկերն էր արձանագրել գյուղի մուտքի մոտ։ Այժմ տարածքն ամայացած է․ հեռացվել են կիրանցեցիներից մեկի պատկանող խանութն ու ավտոմեքենաների վերանորոգման կետը։ Կիրանց գրությամբ ցուցատախտակն ու 90-ականների հաղթանակը խորհրդանշող արծիվն ու պատվանդանն էլ այս հատվածից են հեռացվել․ այս տարածքը ևս Ադրբեջանին է անցել։  Մի քանի քայլ այն կողմ փշալարերն են, որոնք անցնում են կիրանցեցիների այգիների միջով։ Ի դեպ, Կիրանցի մուտքի մոտ կայանել և նկարահանումներ իրականացնելն արգելվում է։

Նույն խստացված ռեժիմն է նաև Կիրանցի նորակառույց դպրոցի տարածքում։ Դիմակավորված ԱԱԾ-ականներն այստեղ ևս նկարահանումները կտրականապես արգելում են, չնայած սահմանազատումից հետո այն մնացել է Հայաստանի սուվերեն տարածքում։ Կրթական հաստատությունը սահմանից մի քանի մետր հեռավորության վրա է․ դպրոցի և փշալարերի միջև ծառայություն են իրականացնում ոստիկանության ու ԱԱԾ-ի ծառայողները։

Հատուկ ծառայության ներկայացուցիչն առաջարկեց ԱԱԾ-ից գրավոր համաձայնություն ստանալ, որպեսզի թեկուզ թիկունքով կանգնելով փշալարարերի ուղղությամբ՝ նորակառույց դպրոցի շենքը նկարահանենք և արձանագրենք դպրոցի շենքի Ու նոր գծված սահմանի միջև հեռավարությունը։ Ի դեպ, կառավարությունը դպրոցի կառուցման համար 615 մլն դրամ կամ 1,5 մլն դոլար է հատկացրել, և սահմանազատումից հետո ստեղծված իրավիճակում գործադիրում խոսում են դրա հնարավոր տեղափոխության մասին։

Կիրանցի գյուղամեջը սահմանազատումից հետո դատարկ է՝ ի տարբերություն վերջին երկու ամիսների, երբ այստեղ մարդիկ էին գալիս՝ հայտարարելով, թե մտահոգված են անվտանգային խնդիրներով։ Համայնքապետարան և ավտոբուսի կանգառ եկողներից հետաքրքրվում ենք՝ արդյո՞ք անվտանգ է Կիրանցում։ Մինչ այդ, Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ սահմանազատումից հետո այստեղ ապահով է։

Շաբաթ օրն էր վարչապետը շրջել Կիրանցում, ծանոթացել նոր կառուցվող ենթակառուցվածքներին։ Կառավարության հրապարակած տեսանյութում սահմանապահները զգաստ կանգնում են Փաշինյանի առջև և զեկուցում՝ խնդիրներ չկան։

Կիրանցում հիմա ապահո՞վ է, թե՞ ոչ։ Բնակիչները խիստ հակասական պատասխաններ են տալիս։ Հարցը բանավեճի պատճառ է դառնում անգամ այս ամուսինների միջև։

Կիրանցը վերջին օրերին ՔՊ-ականների հիմնական ուղղություններից է եղել։ Փաշինյանի այցից առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր մի քանի պատգամավորների հետ եկել այստեղ։ Իշխանականները, ԱԺ-ի հրապարակած տեսանյութից դատելով, չէին հանդիպել բնակիչների հետ, լուսանկարվել էին փշալարերի կողքին կանգնած, վերադարձել Երևան ու ֆեյսբուքում գրել, որ անսահման հպարտ են իրենց տեսածով։

Կիրանցեցիների մոտ հարևանի տնամերձով անցնող փշալարերը հպարտության զգացողություն չեն առաջացնում։ Գյուղում հիմա սպասում են, թե ինչ է լինելու մինչև հուլիսի վերջ։ Սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությամբ՝ ադրբեջանցիները դեռ պետք է ավելի առաջանան՝ վերջնականապես իրենց վերահսկողության տակ վերցնելով այս պահին գյուղ մտնող միակ ճանապարհը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան