Անպատժելիությունն ու ատելության մթնոլորտը Թուրքիայում հավերժացնում են հակասիրիական բռնությունները. անդրադարձ

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Փորձագետներն ու ակտիվիստները մատնանշում են Թուրքիայում ատելության և անպատժելիության տարածված սոցիալական մթնոլորտը՝ որպես երկրում սիրիացի փախստականների վրա մի շարք դաժան հարձակումների շարժիչ գործոններ։ Նրանք նշում են կազմակերպված թշնամանքի մթնոլորտը, որը սրվել է կառավարության անտեսման և սոցիալ-տնտեսական քաղաքականության պատճառով, ասվում է Turkish Minute-ի անդրադարձում։

Վերջին բռնությունները բռնկվել էին կիրակի Կայսերիում այն բանից հետո, երբ սիրիացի տղամարդը, ըստ տեղեկությունների, սեռական բռնության էր ենթարկել թուրք երեխայի: Զայրացած տեղացիները հրկիզել էին սիրիացիներին պատկանող տները, ձեռնարկություններն ու մեքենաները, հարձակվել փախստականների վրա: Ի պատասխան բռնության այս ալիքի՝ Թուրքիայի կողմից վերահսկվող Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում բողոքի ցույցեր էին սկսվել։ Սիրիական Աֆրին շրջանում զինված ցուցարարների և թուրքական ուժերի միջև բախումների հետևանքով յոթ մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։ Ի պատասխան Սիրիայում բողոքի ցույցերի՝ Թուրքիան երեքշաբթի փակել է իր հիմնական սահմանային անցակետերը դեպի հյուսիս-արևմուտք, ներառյալ՝ Բաբ ալ-Հավան և Բաբ ալ-Սալամը։

Իզմիրի փախստականների համերաշխության հարթակից Իսմայիլ Չափարը Mezopotamya լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թուրքիայում փախստականների նկատմամբ թշնամանքը մեծանում է։

«Մի երկրում, որտեղ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը թշնամաբար են տրամադրված փախստականների նկատմամբ, դժվար թե նման հարձակումներ տեղի չունենան»,- ասել նա՝ նշելով, որ սիրիացու մասնակցությամբ մի դեպքը կարող է հանգեցնել համատարած բռնության ամբողջ համայնքի դեմ:

Մերձավոր Արևելքի հարցերով քաղաքական վերլուծաբան Էրհան Քելեշօղլուն էլ ասել է, որ վերջին օրերի  զարգացումները չեն կարող ամբողջությամբ բացատրվել որպես սովորական քաղաքացիների արձագանք։

«Հանցավոր տարրերի համակարգված գործողությունների մասին ներքին գործերի նախարարի հայտարարությունները վկայում են նախկին դեպքերի մասին, երբ հայտնի է դարձել, որ նման ցանցեր են գործում: Հատկանշական է, որ այս դեպքերը համընկել են Սինան Աթեշի դատավարության հետ։ Փողոցային քաոս հրահրելու փորձ կատարող խմբերը հազվադեպ են կազմակերպվում ինքնաբուխ՝ առանց խրախուսանքի: Երբ պետությունը կազմող բոլոր տարրերը միավորված են, երկրում լիակատար անդորր է տիրում»,- ասել է նա։

Հուլիսի 1-ին Անկարայի դատարանը սկսել է 22 կասկածյալների դատավարությունը՝ 2022 թվականին տեղի ունեցած ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) «Գորշ գայլեր» կիսառազմական թևի առաջնորդ Սինան Աթեշի սպանության համար:

Սիրիացիների դեմ վերջին բռնությունների ժամանակներն ու բնույթը հարցեր են առաջացնում այն մասին՝ արդյո՞ք այս իրադարձությունները մաս են կազմում MHP-ի շրջանակների ավելի լայն կազմակերպված ջանքերի:

Փախստականների շահագործումը՝ որպես էժան աշխատուժ

Չափարը քննադատել է այն, ինչը նա անվանում է փախստականների սոցիալ-տնտեսական շահագործում:

«Գործազրկություն կա, և ասում են՝ «այն պատճառով, որ փախստականներն էժան են աշխատում»։ Կարծես փախստականները նախընտրում են այդպես աշխատել»,- նշել է նա՝ հավելելով, որ փախստականների իրավունքները ճանաչված չեն, և որ դրանք թուրքական կառավարության կողմից օգտագործվում են որպես սակարկության առարկա Եվրոպայի հետ։

Քաղաքականության բացակայություն

Չափարը նաև քննադատել է թուրքական կառավարությանը փախստականների նկատմամբ համահունչ քաղաքականության բացակայության և մեղադրել փախստականներին որպես քաղաքական գործիք օգտագործելու համար՝ նրանց հասարակությանն ինտեգրելու կամ խնդիրներին կայուն լուծումներ գտնելու փոխարեն:

«Թուրքիան պարտավոր է պաշտպանել փախստականներին, սակայն այդ մարդկանց հասարակությանն ինտեգրելու քաղաքականություն չունի»,- ասել է նա՝ կոչ անելով նաև դադարեցնել Թուրքիայի կողմից սիրիական տարածքների օկուպացումը։

Փորձագետները պնդում են, որ լուծումը փախստականների իրավունքների ճանաչման և կյանքի հավասար պայմանների ապահովման մեջ է: Նրանք կոչ են անում դադարեցնել փախստականների շահագործումը որպես էժան աշխատուժ և համատեղ ջանքեր գործադրել՝ հիմքում ընկած սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար:

Նշվում է, որ թուրքական կառավարությունը զգալի մարտահրավերների է բախվում բռնությունը կառավարելու և փախստականների դեմ տրամադրվածություն առաջացնող հիմնախնդիրների լուծման հարցում:

Էմմա Չոբանյան