Պուտինի շնորհավորանքը զանգ էր ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ՝ Նիկոլ Փաշինյանին․ Ստանիսլավ Տարասով

Լուրեր

14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ

Պարոն Տարասով, երեկ Սոչիում Պուտին-Ալիև հանդիպման արդյունքներով ստորագրվել է համագործակցության ընդլայնման վերաբերյալ տասից ավելի փաստաթուղթ, և ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառված 5 միլիարդի հասած սպառազինությունները  աճի միտում են ունենալու, չնայած այն բանին, որ ռուսաստանցի վերլուծաբանները նախկինում հավաստիացնում էին, թե այս գործարքը ավարտին է մոտենում։

-Ալիևի այս հայտարությունը փոքր ինչ  բաց է։  Ռուսական կողմը հակված չէր այս հարցի մանրամասների՝  նման լայն հրապարակայնացմանը։  Ասեմ, որ սա, իհարկե, հասցեական հայտարարություն է, ուղղված՝ Հայաստանին։ Բայց, ըստ իս, այստեղ մի փոքրիկ ինտրիգ կա,  և դա այն է, որ Հայաստանի մոտ տպավորություն է, թե Ադրբեջան-ՌԴ ռազմատեխնիկական համագործակցությունը ընդդեմ Հայաստանի է։ Մինչդեռ, իրականում, ամեն ինչ այդքան պարզ չէ, քանի որ, ամեն դեպքում, Ադրբեջանի գլխավոր, պոտենցիալ  թշնամին Հայաստանը չէ և անգամ՝ նրա  ամենագլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղը չէ, եթե աչքի առաջ ունենանք Մերձավոր Արևելքում ընթացող բարդագույն գործընթացները։ Սա առաջին հերթին, ապա՝  Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականությունն  Ադրբեջանի համար ստեղծում է  պոտենցիալ  մարտահրավերների «փունջ», քանի որ  Իրանում ապակայունացման դեպքում «Բաքվին ուղղակի  քիչ չի թվա»։ Հիշեցնեմ, որ եթե Ադրբեջանում ապրում է 9 միլիոն ադրբեջանցի, ապա Իրանում՝ մինչև 20 միլիոն։ Ինքս բազմիցս  եղել եմ այնտեղ և կարող եմ ասել, որ սրանք այն ադրբեջանցիները չեն, որոնք ապրում էին Ռուսաստանի կայսրության կազմում, ապա՝ Սովետական միությունում։ Այստեղ շատ ուժեղ են շեիթական տրամադրությունները։ Ու եթե նրանք հայտնվեն  Արաքսի  սահմանին, իրենց ոչ մի զենք հետ չի կանգնեցնի։ Ուստի, Ադրբեջանը սկսել է լրջորեն խորհել, թե իր երկրի անվտանգային ու ազգային անվտանգային համակարգերի երաշխավորման առումով  հետայսու ինչ ուղղությամբ է շարժվելու։

-Այսինքն, Ձեր ասածն այն է, թե  այս զենքերը, իբր,  չեն ուղղվելու Հայաստանի  ու Արցախի դե՞մ։

-Ուղղակի պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ այստեղ հայկական գործոնը չէ։ Եվ հետո չմոռանանք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և Հայաստանի համար երաշխավորված է անվտանգությունը Ռուսաստանի կողմից։ Այս իսկ պատճառով, Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմական բախումները քիչ հավանական են, իսկ եթե խոսում եք արցախյան շփման գծի մասին, ապա հիշեցնեմ,  որ 2016-ի ապրիլին Ռուսաստանի վարքագիծը ցույց տվեց, որ մեր երկիրը դեռևս ունակ է սանձելու ամենաբացասական զարգացումները։ Բայց, եթե վերադառնում ենք ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը, որը ադրբեջանական քաղաքական գործիչները փորձում են  ուղղորդել դեպի Հայաստան, ապա սա այնքան էլ ճիշտ վերլուծություն չէ։

Այդուհանդերձ, փաստն այն է, որ հենց Ապրիլյան պատերազմի օրերին հայերի դեմ կիրառվեց ռուսական զենքը, և Հայաստանում հակառուսական տրամադրությունների թիվ 1 պատճառը Ռուսաստանի կողմից սպառազինությունների վաճառքն է Ադրբեջանին։ Դուք՝ ռուսաստանցիներդ, մշտապես դժգոհում եք, թե Հայաստանն իրեն ռազմավարական դաշնակցի նման չի պահում, իսկ Ռուսաստանն իրեն պահո՞ւմ է դաշնակցի նման։

-Հասկանո՞ւմ եք, թե որն է Հայաստանի սխալը։ Հայաստանը վատ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ և ուզում է, որ Ռուսաստանը ևս վատ հարաբերություններ ունենա Թուրքիայի հետ։ Վատ հարաբերություններ ունեք Ադրբեջանի հետ, և ուզում եք, որ մենք էլ վատ հարաբերություններ ունենանք Ադրբեջանի հետ։ Բայց նկատի ունեցեք, որ ՌԴ-ն, ամեն դեպքում, իր պատմական անցյալում կայսերական պետություն էր, որ ՌԴ-ն ավելի ընդգրկուն աշխարհաքաղաքականություն ունի և չի կարող շարժվել միմիայն Հայաստանի դիրքորոշումներով։  ՌԴ-ն, այո,  կարող է դառնալ Հայաստանի կայունության երաշխավորը, բայց Ռուսաստանը չի կարող իր ինքնուրույն քաղաքականությունը չվարել Թուրքիայի, Իրանի և այլ երկրների հետ։ Եվ աշխարհաքաղաքական տախտակի վրա ՌԴ-ն իր ֆիգուրները դասավորում է այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում, ոչ թե այնպես, ինչպես Երևանը կցանկանար։ Ահա թե որն է խնդիրը։  Հատկապես, եթե նկատի ունենանք, որ  Հայաստանի նոր իշխանությունները շրջանառել են նոր տերմին՝ «հայակենտրոնություն» և հայտարարում են, որ ցանկացած դաշինքում՝ ՌԴ-ի, Արևմուտքի, Եվրոպայի հետ, առաջին հերթին պաշտպանելու են հայակենտրոնությունը, իրենց սեփական շահերը։

-Ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգում լինելու է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին դիտորդ երկրի կագավիճակով անդամակցության հարցը։ Ձեր հայացքով՝ սա արդեն հասունացե՞լ է, և ի՞նչ կասեք այն մասին, որ Հայաստանը հայտարարել էր, թե այդ դեպքում կօգտվի վետոյի իր իրավունքից։

-Ադրբեջանում բավականաչափ փորձառու քաղաքական գործիչներ կան, այնտեղ Իլհամ Ալիևն է նստած, և նա հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է Մոսկվայի նկատմամբ սխալներ թույլ տալ։ Եվ նա, իհարկե, գրագետ է խաղում․ առաջ է անցնում նախաձեռնություններում, գործարքներում։ Ինքներդ հիշատակեցիք այդ 5 միլիարդը և ասեմ, որ այդ պայմանագրերը երկկողմ հարաբերությունների զարգացման ամենատարբեր ոլորտներ են ընդգրկում։ Ընդհուպ մինչև՝ երկու երկրների միջև թանգարանային ոլորտում համագործակցությունը։ Եվ ասեմ, որ Ալիևը նախապատրաստում է իր երկրի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը․․

-Նախապատրաստո՞ւմ է, թե ձևացնում, որովհետև կա տպավորություն, որ Ադրբեջանը սա չի ցանկանում։

-Նախապատրաստում է, և, որոշակի մի փուլում, բնականաբար, Ալիևը սկսելու է խոսել ՀԱՊԿ անդամակցության մասին։ Բայց սա դիտարկվում է որպես հակահայկական քայլ՝  Խաչատուրովին առնչվող այդ պատմությանը հաջորդող։  Իսկ Ալիևն ասում է՝ մենք առայժմ կլինենք ՀԱՊԿ դիտորդ-երկիր, և նրա ինչի՞ն է պետք այս կառույցը․․․որ այս կառույցում պայքարի Հայաստանի դե՞մ։ Ոչ, նրան իր անվտանգությունն ապահովելու համար ավելի լայն դաշտ է հարկավոր։

– Հայաստանը հայտարարել է, որ այդ դեպքում կօգտվի իր վետոյի իրավունքից։

-Դիտորդ-անդամի կարգավիճակի պարագայում պարտադիր չէ միաձայն քվեարկությունը։ Եվ բոլորը կողմ կլինեն, Հայաստանը՝ դեմ, բայց դիտորդի կարգավիճակը Ադրբեջանը կստանա։ Եվ ասեմ, որ ադրբեջանցիների ներկայությունը ՀԱՊԿ միջոցառումներին, արդեն իսկ հաղթանակ կլինի նրանց համար։ Ես այդպես ենթադրում եմ։  Ենթադրում եմ նաև, որ  եթե անդամության համար կարևոր է կոնսենսուսը,  ապա դիտորդի կարգավիճակ ստանալու համար կոնսենսուս ստանալու հարցում հնարավոր է՝  փաստաթղթերում փոփոխություններ արված լինեն։

-Վստահ եմ, որ ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում փորձելով հիմնավորել, թե ինչու պետք է Ադրբեջանը միանա ՀԱՊԿ-ին, կասեն, որ սա կնպաստի արցախյանի հիմնախնդրի կարգավորման խաղաղ լուծմանը, մինչդեռ նախադեպերը, այս դեպքում ՆԱՏՕ-ի, այլ բան են վկայում։ Մասնավորապես այն, որ Թուրքիան և Հունաստանը, որոնք երկուսն էլ անդամակցում են ՆԱՏՕ-ին, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անհաշտ թշնամիներ են։

-Այստեղ բացարձակ տարբեր փոխհարաբերություններ են․ Հունաստանը, որպես Օսմանյան պետության բեկոր, իր անկախությունը ստացել է 1830-ին, քանի՞տարի է անցել, իսկ Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը նախկին միութենական հանրապետություններ են, և ինչ ուժեր էլ հիմա ղեկավարեն այս պետությունները, կապը մետրոպոլիայի հետ մնում է։ Երկրորդ, եթե հիշատակեցիք Թուրքիան, ապա թուրքական լրատվամիջոցները քննարկում են իրենց տարածքում ռուսական բազայի առկայության հնարավորությունը։  Մեզ մոտ այդ մասին հայտարարություն արեց պարոն Ժիրինովսկին։ Ադրբեջանը նույնպես չի բացառում իր տարածքում ՌԴ   ռազմաբազայի հնարավորությունը։ Եվ ի՞նչ, սա Հայաստանի դե՞մ է, ո՛չ։

-Նույն ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև Ռոբերտ  Քոչարյանի կալանավորման հարցը։ Կարծում եք՝ նման օրակարգ կարո՞ղ է լինել, և եթե այո, չե՞ք գտնում, որ սա միջամտություն է ՀՀ ներքին գործերին։ Ինչպես նաև Վլադիմիև Պուտինի կողմից Հայաստանի նախկին նախագահին շնորհավորելը, ինչը դիտարկվում է որպես ՀՀ վճռաբեկ դատարանին ուղղորդելու փորձ։

-Ինչ միջամտություն, Հայաստանի սահմանադրությամբ՝ ՀՀ նախագահները անձեռնմխելի են։ Սա առաջին, և երկրորդ․ երբ Փաշինյանն այցելեց Սոչի՝ Պուտինի հետ հանդիպման, նրանք, ամեն դեպքում, պայմանավորվել էին, որ հայկական կողմը նախկինների հետ հաշիվներ չի մաքրելու և աշխատելու են ապագայի մոդելների վրա, ինչի համար էլ ստացավ Պուտինի աջակցությունը։ Բայց Հայաստան վերադառնալով՝ Քոչարյանը կալանավորվեց։ Հիմա Պուտինի՝ Քոչարյանին շնորհավորելու մասով․ սա կոչվում է՝ զանգ ոչ թե Քոչարյանին, այլ Նիկոլ Փաշինյանին։

-Ինչո՞ւ։ Եվ արդյո՞ք սա միջամտություն չէ ՀՀ ներքին գործերին։

-Ոչ, նա շնորհավորել է նախկին նախագահին, որն արդեն իսկ ազատ էր։ Չէ՞, որ նրան բանտ չի զանգահարել, տուն է զանգել և ինչ է՝ Քոչարյանին արգելված է հեռախոսով խոսե՞լը։ Իսկ այն, որ Հայաստանը Խաչատուրովի հետ այդ պատմությամբ իմիջային վնաս հարցրեց ՀԱՊԿ-ին՝ քրեական հետապնդում սկսելով  այն գեներալի նկատմամբ, որը համարվում է միջազգային պաշտոնյա և որը հիմա ղեկավարում է ՀԱՊԿ-ը․․․

-Այսինքն՝ Քոչարյանին շնորհավորելը Խաչատուրովի քրեական հետապնդման հայելային պատասխա՞նն էր։

-Իհարկե։ Հարցը Խաչատուրովը չէ, կարող էին հետ կանչել և, եթե նրա նկատմամբ ինչ-որ բաներ կան, թող դատեին, բայց սկզբում Փաշինյանը պարտավոր էր փակ նամակով դիմել ՀԱՊԿ անդամ-պետություններին, բացատրեր իրավիճակը, նախ, նրանք  միասին պետք է որոշեին՝ տալի՞ս են Խաչատուրովին, թե՝ ոչ, եթե այո, ապա Խաչատուրովը նախ կկորցներ միջազգային չինովնիկի իր կարգավիճակը, ապա սկսվեր այդ հետապնդումը։

-Տպավորություն է, որ ՌԴ իշխանություններն անտարբեր չեն ՀՀ նախկին իշխանավորների, մասնավորապես, Քոչարյանի նկատմամբ։

-ՌԴ-ն շատ բաներում անտարբեր է, մասնավորապես, նրա նկատմամբ, ինչ կատարվում է Մեծ Բրիտանիայում, բայց Հայաստանը 1994 թվականից ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, և, իհարկե, անտարբեր չենք այն ամենի նկատմամբ, ինչ ձեզ մոտ կատարվում է։

-Իսկ ինչո՞վ է Քոչարյանի կալանավորումը վտանգում ՌԴ շահերը։

-Հարցը դա չէ, և Ռուսաստանը չէ, որ ընդունել է  ձեր Սահմանադրությունն ու օրենսդրությունը, որը երաշխավորում է ՀՀ նախկին նախագահի անվտանգությունը։ Եվ, կներեք, վաղը կարող է՝ Փաշինյանին են պատասխանատվության ենթարկում, ասում, թե նա դեմ է եղել սահմանադրական կարգին։ Սա երկսայրի սուր է։ Եվ  Փաշինյանը պետք է հասկանա, որ պետք չէ փորփրել անցյալը, քանի որ սուրը երկսայրի է․ այսօր այն կտրում է Քոչարյանին, վաղը, միգուցե, իրեն։

 

Անի Սահակյան