Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմ արտերկրում քարոզչական արշավ է իրականացնում․ POLITICO-ն բացահայտել է Բաքվի մեթոդները

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

POLITICO-ն բացահայտել է, թե ինչպես է Բաքուն արտասահմանում քարոզչական արշավ իրականացնում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ, որն այժմ ապօրինաբար պահվում է Ադրբեջանում։ Լրատվամիջոցը նշում է, որ զարմացել են այն բանից հետո, երբ անցած շաբաթ նամակ են ստացել PR ընկերությունից այն մասին, թե ինչպես են անվանում ռուսական ազդեցության գործողությունները Եվրոպայում: Այն, սակայն, եղել է մեկ մարդու՝ Ռուբեն Վարդանյանի մասին։

Unilever-ի նախկին ղեկավար Փոլ Պոլմանը և Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Վարդանյանի ազատ արձակման համար ակտիվ քարոզարշավ իրականացնողներից են։ Նրա գրասենյակը նաև պնդում է, որ նա առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե անգամ մրցանակը շահելու շանսերը գրեթե զրոյական են:

Ադրբեջանում զայրացած են այս առաջադրման հետ կապված։ Հենց այստեղ էլ ի հայտ է եկել PR արշավը, քանի որ այն պնդում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են մի միջնորդություն, որը կոչ է անում Նոբելյան մրցանակի կոմիտեին Վարդանյանին ճանաչել որպես Ռուսաստանի գործակալ և բացառել նրան որպես մրցանակի հավակնորդ:

Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնի անունից աշխատող PR ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ Վիոլա ֆոն Կրամոնը և Քարեն Մելքիորն աջակցել են Վարդանյանին հեղինակավոր մրցանակի «սև ցուցակում» ընդգրկելու կոչերին։ Կա միայն մեկ խնդիր. պատգամավորները POLITICO-ին ասել է, որ իրենք նման բան չեն արել՝ ենթադրելով, որ իրենց խոսքերը միտումնավոր են հանվել կոնտեքստից՝ Ադրբեջանին աջակցելու նպատակով։

«Ես մասնակցել եմ այդ միջոցառմանն այն հիմքով, որ խոսքը ռուսական ապատեղեկատվության մասին է։ Ամոթալի է, որ այն օգտագործվում է ադրբեջանական ապատեղեկատվության համար։ Ես չեմ պաշտպանել որևէ համատեղ հռչակագիր և չէի մասնակցի, եթե այն որևէ կապ ունենար Ադրբեջանի դեսպանատան հետ»,- ասել է ֆոն Կրամոնը։

Բրյուսելի մամուլի ակումբի խոսնակը հերքել է, որ որևէ առնչություն ունի նման լոբբիստական ​​միջոցառմանը վստահություն հայտնելու հետ:

Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնը պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում։ Կազմակերպությունը, կարծես, չունի անգլերենով կամ ուկրաիներենով գործող կայք, ֆեյսբուքյան էջն ունի ընդամենը 88 հավանում և Google-ում առկա ընդամենը հինգ հղումներից չորսը ադրբեջանամետ հոդվածներ են, որոնք գրվել են կենտրոնի հիմնադիր Իհոր (Իգոր) Չալենկոյի կողմից:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Ադրբեջանն արդեն բախվում է քննադատության՝ հանածո վառելիքի և Արևմուտքում իր ազդեցության ցանցի հետ կապված, բայց Եվրախորհրդարանի պատգամավորների դիրքորոշումների արտաքուստ խեղաթյուրումը նշանակում է նոր ճեղքվածք Բաքվի և Եվրոպական խորհրդարանի միջև։