COP29-ի նախաշեմին ՄԱԿ-ում քննարկվել են Ադրբեջանում լրագրողների նկատմամբ հետապնդումները

Լուրեր

09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի շրջանակում, COP29-ի նախաշեմին, քննարկվել են Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակումները և լրագրողների նկատմամբ հետապնդումները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Քննարկումը կազմակերպել են Եվրոպայում գործող ադրբեջանական հասարակական կազմակերպությունները՝ «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը» և «Մարդու իրավունքների ինստիտուտը»։

«Միջոցառմանը քննարկվել է Ադրբեջանում լրագրողների վերջին զանգվածային կալանավորումների ավելի լայն ազդեցությունը երկրում խոսքի և կարծիքի ազատության վրա: Ասվել է նաև, որ այս գործողություններն այլախոհությունը ճնշելու և տեղեկատվությունը վերահսկելու համակարգված ջանքերի մաս են: Մենք այս հարցը կապեցինք COP29-ի հետ՝ ուսումնասիրելով նման բռնաճնշումների ազդեցությունը քաղաքացիական ներգրավվածության վրա, ներառյալ տեղական և միջազգային ակտիվիստների կարողությունը՝ պաշտպանելու կլիմայի փոփոխության վերաբերյալ բովանդակալից գործողությունները»,- ասել է «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը» տնօրեն Էմին Հուսեյնովը:

Ինտիտուտի տվյալներով՝ ներկայում Ադրբեջանում բանտերում ավելի քան 30 լրագրող կա, և այս ցուցանիշով երկիրը «առաջատարն» է Եվրոպայի խորհրդի երկրների շարքում՝ առաջ անցնելով անգամ Թուրքիայից։ Հուսեյնովի խոսքով՝ միջոցառմանը հրավիրվել են նաև ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց լրագրողները կալանքի տակ են։

Մասնավորապես, Toplum TV-ն ներկայացրել է փաստաբան Սամեդ Ռահիմլին, իսկ Kanal13-ը՝ Անար Օրուջովը։ Նրանք խոսել են շինծու մեղադրանքներով իրենց գործընկերների նկատմամբ հետապնդումների մասին։

Այս կազմակերպության մեկ այլ ներկայացուցիչ՝ Կարինա Պավլովան ընդգծել է, որ Ադրբեջանում կա 300 քաղբանտարկյալ, այդ թվում՝ 30 լրագրող։ Նա կենտրոնացել է ակտիվիստ Ֆամիլ Խալիլովի և լրագրող Հաֆիզ Բաբալայի դեպքերի վրա՝ հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք տառապում են կալանքի տակ բժշկական օգնության բացակայության պատճառով:

«Մարդու իրավունքների ինստիտուտից» Դիանա Նազարեցն էլ խոսել  է իրավապաշտպան Անար Մամեդլիի կալանավորումից։ Նա ընդգծել է Ադրբեջանի պատասխանատվությունը՝ որպես COP29-ի ընդունող երկիր՝ կատարել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները:

«Առանց մարդու իրավունքների չկա կլիմայական արդարություն»,- ասել է Նազարեցը։

Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի ավելի քան 40 պետությունների ներկայացուցչությունների աշխատակիցներ։

Նշենք, որ «Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունն» օրերս հրապարակել էր երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ներառված է 303 մարդ։ Նախորդ ցուցակի համեմատ՝ քաղբանտարկյալների թիվն ավելացել է 16-ով։ 2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 300-ը։

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող երկու տասնյակից ավելի  լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ակտիվիստներ։ Միջազգային կազմակերպությունները պարբերաբար կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ երկրում բռնաճնշումների ալիքին և ազատ արձակել անարդարացիորեն բանտարկվածներին։

Էմմա Չոբանյան