«Վոլնըրթ»-ը Հայաստանի դեմ 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացնում ԶՊՄԿ-ում ներդրումները խաթարվելու հիմնավորմամբ

Լուրեր

16.03.2026 | 17:30
Էդուարդ Սպերցյանն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում
16.03.2026 | 17:21
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները. ավարտվել է MITT 2026 ցուցահանդեսը
16.03.2026 | 17:09
Փաշինյանին միացած արքեպիսկոպոսը հրաժարվել է թեմի առաջնորդ լինելուց
16.03.2026 | 17:03
Անտառապետը, ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց, 105.000 դրամ  կաշառք է պահանջել․ ՀԿԿ
16.03.2026 | 16:54
Ամուսինները հարկադրել են քաղաքացուն անդամակցել «Մեր ձևով» կուսակցությանը, ապա հունիսի 7-ին քվեարկել նրանց թեկնածուի օգտին, հակառակ դեպքում սպառնացել են բնակարանը պայթեցնել․ ՔԿ
16.03.2026 | 16:46
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, նրա օգնական Թամար Պետրոսյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղավոր ճանաչվեցին
16.03.2026 | 16:37
Թեհրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին չմասնակցող երկրների նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով
16.03.2026 | 16:29
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև ապրիլի 1-ը
16.03.2026 | 16:26
Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի հավաքականը
16.03.2026 | 16:20
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հետ քավոր-սանիկական կապեր ունենալու մասին
16.03.2026 | 16:11
Իսրայելը հայտնում է Թեհրանին, Շիրազին և Թավրիզին լայնածավալ հարվածների մասին
16.03.2026 | 16:09
Փաստաբան Ռուբեն Հակոբյանի գործով երրորդ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
16.03.2026 | 16:03
Աբու-Դաբի-Երևան, Շարժա-Երևան չվերթերը հետաձգվել են
16.03.2026 | 15:55
ԱՊԼ-ի ակումբի համասեփականատերն արժանացել է «Օսկարի»
16.03.2026 | 15:46
Գերմանիան չի տեսնում ՆԱՏՕ-ի դերակատարումը Հորմուզի նեղուցում տարանցման վերականգնման հարցում
Բոլորը

2024 թվականի հունիսի 21-ին Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) Գլխավոր Քարտուղարը գրանցել է «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերության (Վոլնըրթ) արբիտրաժային հայցը Հայաստանի Հանրապետության դեմ, որը ներկայացվել էր 2024 թվականի հունիսի 3-ին և փոխանցվել էր Վարչապետի աշխատակազմին, Արտաքին գործերի նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին․ այս մասին հաղորդագրություն է տարածել «Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը՝ ներկայացնելով իր վստահորդի մամուլի հաղորդագրության հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը։

Հաղորդագրությունը՝ ստորև․

«Վոլնըրթ»-ի արբիտրաժային հայցը հետևել է 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությանը ներկայացված և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված վեճի մասին ծանուցմանը: Կառավարությունը ծանուցվել էր 1998 թվականի Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրով իր կողմից ստանձնած պարտավորությունների լուրջ խախտումների մասին։

«Վոլնըրթ»-ի ներդրումը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում (ԶՊՄԿ), խաթարվել է Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերելու: Մասնավորապես, Կառավարությունը թույլ չի տվել «Վոլնըրթ»-ին իրականացնել ԶՊՄԿ-ում իր օրինական բաժնետիրական իրավունքները, ինչը հանգեցրել է առնվազն 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վնասների (փորձագիտական գնահատման արդյունքում վնասի չափը կարող է զգալի ավելանալ)։

Չնայած վեճի մասին ծանուցումից ի վեր «Վոլնըրթ»-ի ցուցաբերած բարեխիղճ ջանքերին՝ բանակցություններ վարելու այս հարցերի լուծման համար, Հայաստանի կառավարությունը նախընտրեց ընդհանրապես չհամագործակցել «Վոլնըրթ»-ի հետ: Ընդհակառակը, կառավարությունը սրեց վեճը՝ աջակցելով «Վոլնըրթ»-ի հայաստանյան դուստր ընկերությունների վրա հարձակումները («Մուն Մեթալս» ՓԲԸ և «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ):

«Վոլնըրթ»-ի ղեկավարությունը, իր բաժնետերերի և խմբի ընկերությունների հետ միասին, առաջնահերթ է համարում այս վեճի վրա ուշադրություն կենտրոնացնելը՝ ընկերության իրավունքները պաշտպանելու և արժեքները պահպանելու համար: «Վոլնըրթ»-ի ICSID-ի վարույթում ներկայացված է բարձրակարգ իրավաբանների թիմով և գործով ներգրավել է միջազգային մակարդակի խորհրդատուների և փորձագետների: Թեև հիասթափեցնող է, որ Հայաստանի Կառավարությունը ընտրել է անհարկի դատավարական ճանապարհը, «Վոլնըրթ»-ը պատրաստ է հետամուտ լինել իր պահանջներին մինչև վերջ թե՛ ICSID-ում և թե՛ դրանից դուրս»։

Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 2018-ի հուլիսի 20-ին որոշել էր համակենտրոնացնել «Մուն մեթալսն» ու Կիպրոսում գրանցված «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդ» (Walnort Finance Limited) ընկերությունները։ Ըստ այդմ՝ «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդը» ձեռք էր բերել «Մուն մեթալսի» բաժնետոմսերը։ Հանձնաժողովի որոշման համաձայն՝ համակետրոնացման նպատակն է հանքարդյունաբերության ոլորտում ֆինանսավորման ակտիվացումը և տարբեր ֆինանսական գործիքների միջոցով ներդրումների իրականացումը։ «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդը» հիմնադրվել է 2013թ-ին Կիպրոսում, մինչ 2018-ը ՀՀ-ում ներդրումներ չէր կատարել։

ՍիվիլՆեթը պարզել էր «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդի» հետ կապված երկու ուշագրավ դրվագ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում այն գրանցված է 77 Strovolos Center հասցեում։ Նույն հասցեում է գրանցված մեկ այլ ընկերություն՝ Triendotto Investments Limited-ը։ Այս ընկերությանն է պատկանում Ուկրաինայում քաղաքային տրանսպորտի էլեկտրոնային տոմսերի արտադրության բիզնես, որը անհաջողության է մատնվել։ Ըստ Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի՝ Triendotto Investments Limited-ը պատկանում է Կարեն և Արմեն Վանեցյաններին։ Նրանք Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիներն են։

Ուկրաինական մամուլը գրել էր նաև, որ Կարեն և Արմեն Վանեցյանների տրանսպորտային այս բիզնեսը տապալվել է, և նրանք մեկնել են Շվեյցարիա՝ մշտական բնակության։ Սա միակ զուգադիպությունը չէ Վանեցյաններին պատկանող ընկերության ու ԶՊՄԿ-ի բաժնետերերից մեկի ընդհանրության հարցում։ Թե՛ «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդը», թե՛ Triendotto Investments Limited-ը ունեցել են նույն տնօրենները։ Trendotto Investments Limited-ն ունի երեք տնօրեն՝ Ժուլիո Պիրես Ֆրեյրե (Julio Pires Freire), Քրիստիանա Մագնիտի (ΧΡΙΣΤΙΑΝΑ ΜΑΓΝΗΤΗ), Կիրիակի Չատցիֆիլիպու (ΚΥΡΙΑΚΗ ΧΑΤΖΗΦΙΛΙΠΠΟΥ) անուններով։ Վերջին երկուսը տնօրեն են եղել նաև «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդում»։

Ստացվում է, որ ՀՀ կառավարության դեմ հայց է ներկայացրել Վանեցյանների հետ փոխկապակցված ընկերությունը։