Սրճարանի՝ հայհոյախառն ռուսերենով ցուցանակը խախտում է «Լեզվի մասին» օրենքը. ինչ է անում կոմիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

«Ё-моё, Блин!». սա ոչ թե Մոսկվայի, այլ Երևանի սրճարաններից մեկի անվանումն է, գտնվում է Գրիգոր Լուսավորչի փողոցում։ Ռուսալեզու այս անվանումը ոմանց մոտ գուցե ծիծաղ հարուցի, բայց ցուցանակը խախտում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի որոշման՝ ցուցանակի լեզվին և լրացման ձևերին ներկայացվող պահանջներից գլխավորը։ Որոշումը հստակ սահմանում է, որ ցուցանակի լեզուն հայերենն է:

«Այս պարագայում հստակ կերպով խախտվել է «Լեզվի մասին» օրենքը: Միայն այս դեպքում չէ, որ նկատում եմ օտար լեզվով ցուցանակներ: Այդ դեպքերը շատ են: Մարմինները, որոնք կոչված են հետևելու այս իրավիճակին, պետք է գործ անեն»,-ասում է ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

Հայաստանի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքում էլ հստակ նշվում է, որ ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները պետք է ձևավորվեն հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով: Բացի այն, որ ցուցանակի գրությունը հայերեն չէ, սոցցանցերում այն աղմուկ է բարձրացրել նաև այն պատճառով, որ հայհոյախառն արտահայտություն է։

Factor TV-ն թեմայի շուրջ զրուցել է սրճարանի տնօրեն Կիրիլ Լեսնիկովի հետ։ Ինչ վերաբերում է նրան, որ ցուցանակը հայերեն չէ կամ առնվազն չունի հայերեն գրության տարբերակ, Լեսնիկովն այդ մասով ընդունում է խախտումը և նշում, որ առաջիկայում կուղղեն սխալը։ Բայց ահա ցուցանակի բովանդակության հետ կապված տնօրենը որևէ խնդիր չի տեսնում։

«Եթե ձեզ շփոթեցնում է «Ё-моё» արտահայտությունը, ապա այն եղանակավորող բառ է, արտահայտում է զարմանք, հիացմունք կամ հիասթափություն, այդպիսի բառեր Շուկշինն էլ է կիրառել: Եթե ձեզ շփոթեցնում է «блин» բառը, ապա այն նրբաբլիթ բառի եզակի ձևն է»,- ասում է նա:

Factor TV-ն դիմեց նաև Լեզվի կոմիտեին։ Այնտեղից մեզ պատասխանեցին, որ սրճարանի ցուցանակի հետ կապված փաստն իրենք բոլորովին վերջերս արձանագրել և այն փոխանցել են Վարչական իրավախախտումների բաժին։ Լեզվի ինստիտուտի տնօրենը շեշտում է՝ ցուցանակները մեր քաղաքային մշակույթի, մեր լեզվամտածողության արտացոլումն են։

Լեզվի կոմիտեից հավելեցին, որ Վարչական իրավախախտումների բաժնի համապատասխան ուսումնասիրությունից հետո միայն պարզ կդառնա՝ տվյալ դեպքի հետ կապված վարչական վարույթ կհարուցվի՞, թ՞ե ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան