Factor TV-ի անդրադարձից հետո սոցաշխատողն այցելել է տնակում ապրող ընտանիքին

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի՝ «Ո՛չ բաղնիք կա, ո՛չ զուգարան, էս պայմաններում երկու երեխա եմ պահում․ տնակում ապրող կինը նպաստից զրկվել է» նյութի հրապարակումից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այցելել է ընտանիքին։ Այս մասին փոխանցեցին նախարարությունից։

«Սոցաշխատողն այցելել է ընտանիքին, գնահատում է արվել։ Հիմնական խնդիրը, որ նպաստից զրկվել են, գույքահարկի բարձր լինելն է, որը վերաբերում է ընտանիքի մորը»,- ասաց ԱՍՀՆ մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։

Ծովինար Վարդանյանը մեզ հետ զրույցում ներկայացրել էր, որ ծնողների հողատարածքում գրանցում ունենալու պատճառով իր գույքահարկը գերազանցել է սահմանված 5000 դրամը, ինչի հետևանքով ընտանիքը զրկվել է նպաստից։ Նախարարությունից ևս հաստատում են, որ պատճառը գույքահարկն է։

Ըստ Կոստանյանի՝ անապահովության գնահատման նոր համակարգով Կոտայքի մարզում պիլոտային ծրագիր է ներդրված և գույքահարկի բարձր լինելը նպաստից զրկելու գործոն է հանդիսանում։

«Այնուամենայնիվ ընտանիքի մորը առաջարկվել է, որ գրանցվի որպես աշխատանք փնտրող, իր հնարավորությունների սահմաններում, խելամիտ հեռավորության վրա աշխատանք առաջարկվի»,- նշեց խոսնակը։

Ընտանիքը ապրելու տարրական պայմաններ չունի։ Ծովինարը ավելի ուշ հայտնեց, որ մեր անդրադարձից հետո ընտանիքին տարբեր մարդիկ աջակցություն են ցուցաբերել։

Անի Թամրազյան